2022թ-ի հուլիս ամսին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ՀՀ քաղաքացի Ս․Ս․-ն։ Վերջինս հայտնել է, որ ունեցել է 45 տարվա աշխատանքային ստաժ և դիմում է ներկայացրել սոցիալական ապահովության տարածքային բաժին կենսաթոշակի համար։ Սոցիալական ծառայության աշխատակիցներին անձը ներկայացրել է իր աշխատանքային գրքույկը, որում կատարված են եղել...

2022թ.-ի նոյեմբերի 19-ին ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-իկողմից կազմակերպվել էր «ՔՈՎԻԴ-19- ը համավարակ ու տուբերկուլոզ. Քաղած դասեր» աշխատաժողով, որին մասնակցում էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի օգնական, հաղորդակցման համակարգող Լևոն չիլինգարյանը և ՄԻԱՎ-ի կանխարգելմանծրագրերի աութրիչ Հենրի Ռոլանդ Ալեքսանյանը։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին տուբերկուլոզի...

Մինչև վերջերս գործող կանոնակարգերով, որոշ հիվանդություններ ունեցող անձանց չէր թույլատրվում տեղավորել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում, որն առաջացնում էր բազմաթիվ խնդիրներ խնամքի կարիք ունեցող մեր հայրենակիցների համար՝ հաճախ հանգեցնելով անելանելի իրավիճակների:   Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Տարեց և...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ—ն հայտարարում է իրավաբանի թափուր հաստիքի բաց մրցույթ:   Տևողություն — պայմանագրային Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան   Աշխատանքի նկարագրություն Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր։ Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ։...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մեկնարկում է սոցիալական աջակցության նոր ծրագիր՝ ուղղված սոցիալապես անապահով  ԼԳԲՏ+ փախստականներին, տեղահանված  անձանց, ապաստարան հայցողներին, ովքեր Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով և/կամ քաղաքական, ոչ քաղաքական բռնաճնշումներով, հետապնդումներով, տնտեսական դժվարություններով և այլն։   Ծրագրի շրջանակներում հասանելի են հետևյալ...

2022 թ․ի նոյեմբերի 6-7-ը  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր կարողությունների զարգացման դասընթաց երիտասարդների համար, «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի» շրջանակներում։  Դասընթացը նպատակ ուներ երիտասարդների  շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռավարակների, առողջության իրավունքի, խարանից...

2022 թվականի նոյեմբերի 6-8-ը Ծաղկաձորում անցկացվեց երիտասարդ իրավապաշտպան ակտիվիստների վերապատրաստման եռօրյա դասընթաց, որը միտված էր նրանց կարողությունների զարգացմանը և հզորացմանը մարդու իրավունքների և առաջնորդության ու ակտիվիզմի ոլորտում։   Դասընթացի առաջին օրը ՆՍՀԿ իրավաբան Լուսինե Գասպարյանը մասնակիցներին ծանոթացրեց մարդու իրավունքների հասկացությանը, պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին,...

2022 թվականի նոյեմբերի 4-ին աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչները ամփոփեցին պետական և հասարակական կառույցների հետ ունեցած խորհրդակցությունների արդյունքները, որին մասնակցեց ՆՍՀԿ հաղորդակցման համակարգող, ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի օգնական Լևոն Չիլինգարյանը։     ԱՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ ՀԿ-ները ունեցել են ակտիվ մասնակցություն...

2022 թվականի նոյեմբերի 2-6-ը Բավարիայի երիտասարդական խորհուրդը (ԲԵՀ, BJR) ներկայացնող պատվիրակությունը Հայաստանում էր՝ հանդիպելու «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) աշխատակազմին, երիտասարդական ՀԿ-ներին և նախաձեռնող խմբերին՝ քննարկելու հետագա համագործակցությունը և երիտասարդական աշխատանքի զարգացումը Հայաստանում։   Պատվիրակությունը այցեր ունեցավ մի շարք պատմական վայրեր՝ Խոր վիրապի վանական համալիր, Գառնու...

ՆՍՀԿ աշխատակիցները 2022 թվականի նոյեմբերի 3-ին կազմակերպության Երևան քաղաքի FriendlYerevan DropIn-ին կենտրոնում հանդիպեցին ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխ ինստիտուտի (ՌԿԻ) փորձագետներին։   Քննարկման թեման մեր երկրում վիրուսային հեպատիտների վիճակն ու դրանց արձագանքման միջոցառումներն էին։   ՆՍՀԿ աշխատակիցները փորձագետներին ներկայացրին ՀՀ-ում վիրուսային հեպատիտների ոլորտում իրականացվող աշխատանքները, նվաճումներն...