2021թ․-ի օգոստոսի 3-ից 6-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) հրավերով Գերմանիայից Հայաստան էր ժամանել Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) առողջության հարցերով փորձագետ, բժիշկ-վարակաբան Նիկոլայ Լունչենկովը։  Այցի նպատակն էր իրականացնել աշխատանքային հանդիպումներ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) վերաբերյալ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Լուբրիգելերի ձեռքբերման գնային առաջարկների բաց մրցույթ։   Խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021թ.-ի օգոստոսի 13-ը՝ կցելով լրացված, ստորագրված և կնքված գնային առաջարկների լրացման թերթիկը։   Ներբեռնել գնային առաջարկների լրացման թերթիկը  

2021թ-ի օգոստոսի 2-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող Լ․Ն․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ գիշերը  իրեն է մոտեցել քաղաքացիական հագուստով մի մարդ ով ներկայացել է որպես  ոստիկանության աշխատակից և պահանջել Լ․Ն․-ից գումար և  սպառնացել է, որ եթե վերջինս չտա...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է Իրավաբանի թափուր հաստիքի բաց մրցույթ:   Տևողություն— պայմանագրային   Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան        Աշխատանքի նկարագրություն Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր։ Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և...

2021 թվականի հուլիսի 28-29-ը Երևանում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց «Ֆոնդահայթայթումը և դրա սպեցիֆիկությունը հասարակական կազմակերպությունների համար» թեմայով։ Դասընթացին մասնակցում էին Տրանս* անձանց հայաստանյան աշխատանքային խմբում (ՏԱՀԱԽ) ներգրավված հասարակական կազմակերպությունների («Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, «Հանուն հզոր ապագայի» երիտասարդական ՀԿ, «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ, «Հավասարություն բոլորի համար» իրավապաշտպան...

2021 թվականի հուլիս 23-ին տեղի ունեցավ «Հայաստանում ՏՍՏ անձանց տրամադրվող ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների վերլուծության ներկայացում» հանդիպում-քննարկումը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի մաս կազմող Առողջության, իրավունքի, սեռական և գենդերային բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) դրամաշնորհի շրջանակներում  քաղաքացիական հասարակության ցանցերի Ռոբերտ Կարրի...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է գրասենյակի գործավարի թափուր հաստիքի բաց մրցույթ:   Պաշտոն  — Գրասենյակի գործավար Տևողություն  — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան   Աշխատանքի նկարագրություն․   Ադմինիստրատիվ և ընթացիկ աշխատանքների  կազմակերպում ըստ աշխատանքային պլանի և հանձնարարականների; Ծրագրային...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի:   Պաշտոնը – ծրագրի օգնական Տևողությունը – պայմանագրային, փորձաշրջանով Վայրը – Երևան, ՀՀ   Աշխատանքի նկարագրություն Պարտականությունները՝ –      Ադմինիստրատիվ և ընթացիկ աշխատանքների  կազմակերպում ըստ աշխատանքային պլանի և հանձնարարականների, –       Ծրագրային գործողությունների մասին տեղեկատվության կազմում...

 «ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս) համայնքն ու Սուրբ գիրքը»՝ լսելով լրագրողական հերթական թեման՝ միանգամից հասկացա, որ ինձ հեշտ փորձություն չի սպասվում։ Համայնքի ներկայացուցիչները պիտի հակադրվեին հոգևոր այրերին, վերջիներս մեղադրեին այդ մարդկանց։ Այնուամենայնիվ, ներկայացնելով հոդվածը՝ եզրահանգումը թողնում եմ ընթերցողին։     «Քրիստոսի տարիքին ես՝...

2018թ․-ի հոկտեմբերի 27-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) գրասենյակի դիմաց կայանված ՆՍՀԿ-ին պատկանող ավտոմեքենային երեկոյան ժամի  անհայտ ավտոմեքենա էր հարվածել ու դիմել փախուստի։ Կատարվածը տեսագրվել էր մոտակայքում տեղադրված տեսախցիկի կողմից։ Դեպքի առթիվ Կազմակերպության նախագահը հաղորդում էր ներկայացրել՝ տրամադրելով  տեսագրության կրիչը։ Դրանից հետո շուրջ 3 ամիս ոչ մի տեղեկություն կատարվածի վերաբերյալ՝...