Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը մեկնարկում է 16-օրյա ակտիվություն, որը կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա հիշատակման օրը: Տեղի են ունենում մի քանի հանրային միջոցառումներ, և խորհրդանշական շենքերն ու տեսարժան վայրերը «նարնջագույն» են դառնում՝ հիշեցնելու...

Սիրով տեղեկացնում ենք, որ իր աշխատանքներն է սկսել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարզային գրասենյակը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։   Գրասենյակում գործելու է ՄԻԱՎ-ի կանխարգելման կենտրոն, որտեղ մեր վերապատրաստված խորհրդատուները շահառուներին կտրամադրեն տեղեկություն առկա ծառայությունների մասին, հավասարը` հավասարին խորհրդատվություն՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ։ Ցանկացողները կարող են...

2021թ-ի նոյեմբերի 15-ին Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ)  հրապարակել է 2020թ-ին տեղի ունեցած ատելության հիմքով հանցագործությունների իր տարեկան զեկույցը։    Այս տարի ևս «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ներկայացված 7 դեպքերը ներառվել են ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի 2020թ-ի զեկույցում։ Դեպքերը ներառում են...

1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում ընդունվեց «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը», իսկ 1996թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հասարակության ուշադրությունը անհանդուրժողականության և դրանից բխող բռնության վտանգների վրա հրավիրելու, հանդուրժողականությունը խրախուսելու և նրա ոգով հասարակությանը դաստիարակելու նպատակով  ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր:...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ թափուր հաստիքի բաց մրցույթ:   Պաշտոն  — Անվտանգության աշխատակից / թիկնապահ Տևողություն  — 2 տարի, 1 ամիս փորձաշրջանով Աշխատավարձը  — Պայմանագրային Աշխատանքի նկարագրություն    Հիմնական պարտականություններ Պաշտպանել այն մարդկանց կյանքն ու առողջությունը, ովքեր գտնվում են նրա պաշտպանության ներքո;...

2021 թվականի նոյեմբերի 11-12-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ իրավաբան ուսանողների կարողությունների զարգացման երկօրյա արտագնա դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի միջոցով։ Դասընթացը նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի բուհերում...

2021 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Գենդերային ինքնության իրավական ճանաչման օրենքի նախագծի և հարակից փաստաթղթերի դիտարկման աշխատանքային խմբի հերթական  հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին տրանս* համայնքի հետ աշխատող հասարակական կազմակերպություններ՝ «Նոր Սերունդ», «Տրանս ազգային կոալիցիա», «Ֆիռլես», «Հանուն հզոր ապագայի», «Հավասարություն բոլորի համար», «Հանուն ազատության», «Ծնողներ հանուն...

2021թ․-ի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ տեղի  ունեցավ  Գ․Մ․-ի և Ս․Հ․-ի կողմից  Ա․Ա․-ին (փոխված է) ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։ Գործով 3-րդ դատական նիստն էր, որին կրկին անգամ չէին ներկայացել ամբաստանյալները։ Փաստաբան Արա...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ։   Ներկայացվող ենթադրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության, անխտրականության և հավասարության խթանմանը։   Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն կազմում է մինչև 400,000 ՀՀ դրամ։   Ծրագրի իրականացման տևողությունը մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը, ներառյալ...