ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2022 թվականի նոյեմբերի 6-8-ը Ծաղկաձորում անցկացվեց երիտասարդ իրավապաշտպան ակտիվիստների վերապատրաստման եռօրյա դասընթաց, որը միտված էր նրանց կարողությունների զարգացմանը և հզորացմանը մարդու իրավունքների և առաջնորդության ու ակտիվիզմի ոլորտում։

 

Դասընթացի առաջին օրը ՆՍՀԿ իրավաբան Լուսինե Գասպարյանը մասնակիցներին ծանոթացրեց մարդու իրավունքների հասկացությանը, պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, խարանին և խտրականությանը։

 

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր մասնակիցների առաջնորդական հմտությունների զարգացմանը, նրանց ակտիվիզմի պատմությանը ծանոթացնելուն։ Թեման վստահված էր միջազգային դասընթացավար-փորձագետ Վարուժան Ավանեսյանին։

 

Երրորդ օրը մասնակիցները զարգացրին իրենց «փափուկ» հմտությունները՝ «Ինքնաճանաչում», «Հաղորդակցման հմտություններ», «Կարիերայի զարգացում» թեմաների շրջանակներում։

 

 

Դասընթացը անցավ չափազանց ակտիվ մթնոլորտում, իսկ ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր։

 

Դասընթացը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։