ՆՍՀԿ-ն մեկնարկում է սոցիալական աջակցության նոր ծրագիր

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մեկնարկում է սոցիալական աջակցության նոր ծրագիր՝ ուղղված սոցիալապես անապահով  ԼԳԲՏ+ փախստականներին, տեղահանված  անձանց, ապաստարան հայցողներին, ովքեր Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով և/կամ քաղաքական, ոչ քաղաքական բռնաճնշումներով, հետապնդումներով, տնտեսական դժվարություններով և այլն։  

Ծրագրի շրջանակներում հասանելի են հետևյալ ծառայությունները՝  

  

  1. Իրավաբանական և փաստաբանական աջակցություն․ 
  • Իրավաբանական փաստաթղթերի ձևակերպում, խորհրդատվություն
  • Փաստաբանի ծառայություններ, դատական ներկայացուցչություն։

 

  1. Սննդի փաթեթների և ժամանակավոր կացարանի տրամադրում այն անձանց, ովքեր ենթարկվել են 
  • Խարանի ու խտրականության,  
  • Խոշտանգումների,  
  • Բռնության, 
  • Վերոնշյալ և այլ հանգամանքներով պայմանավորված հայտնվել են առանց եկամտի աղբյուրի, ապրուստի միջոցների և կեցության վայրի։ 

 

  1. Հոգեբանական ծառայություններ․ 
  • Խորհրդատվություն։ 

 

  1. COVID-19 կանխարգելիչ ծառայություններ՝ 
  • Ալկոգելերի և դիմակների տրամադրում, 
  • Ուղղորդում համապատասխան բուժհաստատություններ թեստավորման և պատվաստման նպատակով։ 

 

  1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայություններ 
  • ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն, 
  • ՄԻԱՎ-ի թեստավորում լնդային տրանսուդատի և արյան միջոցով, 
  • Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում, 
  • Պահպանակների և լյուբրիկանտների տրամադրում, 
  • Անհրաժեշտության դեպքում ուղղորդում ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ 

 

Աջակցության ծրագրերին դիմելու համար կարող եք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ՝ աջակցությունների դաշտից ընտրելով անհրաժեշտ ծառայությունը/աջակցությունը։