ՄԻԱՎ-ը՝ Մարդու իմունային անբավարարության վիրուսը, ժամանակին ախտորոշելու դեպքում լիովին վերահսկելի է, այնինչ մինչ օրս շատերը ՄԻԱՎ-ը նույնացնում  են ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի հետ և ախտորոշումը համարում մահվան դատավճիռ: Իրականում ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարբերաբար հետազոտվելը կօգնի ժամանակին հայտնաբերել և վերահսկել այն:...

«Covid-19» համավարակով պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներ իրենց հիմնական ռեսուրսներն ուղղում են առողջապահական և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանը: Հայաստանը ևս բացառություն չի կազմում: Մեր երկրում նույնպես ձեռնարկվում են համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված զանազան միջոցառումներ, սակայն ստեղծված արտակարգ իրավիճակում երկրորդ պլան է մղվել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը: Մի...

26-ամյա Ալլան տրանսգենդեր կին է, ով ապրում է մայրիկի հետ Երևանում վարձակալած բնակարանում։ Նա մշտապես դժվարանում է աշխատանք գտնել, քանի որ ամենուր բախվում է խտրականության իր գենդերային ինքնության պատճառով։ Մայրն էլ աշխատաշուկայում բախվում է մեկ այլ՝ տարիքային խտրականության։ Այս ընտանիքը COVID-19-ի տնտեսական հետևանքները վերացնելու նպատակով...

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ֆիլմի նկարահանման աշխատանքների մրցույթ   Ծրագիր – «Խտրականության դեմ պայքար Հայաստանում»   Պաշտոն – Ֆիլմի նկարահանման ծառայություններ իրականացնող   Տևողությունը – Պայմանագրային   Վայրը – Երևան, Հայաստան   Աշխատանքի նկարագրություն Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ — գրել ֆիլմի սցենար, —...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում հայտարարում է կազմակերպության աշխատակիցների հետ հարաբերությունների կառավարման, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային ներքին համակարգի (CRM) մշակման գնային առաջարկների բաց մրցույթ։ Խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2020թ.-ի հունիսի 10-ը՝ կցելով լրացված, ստորագրված և կնքված գնային առաջարկների լրացման թերթիկը։  ...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի կանխարգելումը ՏՍՏ և ԼԳԲՏ անձանց շրջանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է՝ Լոտ 1․ Բժշկական եռաշերտ դիմակների, Լոտ 2․ Ալկոգելերի ձեռքբերման գնային առաջարկների բաց մրցույթ։ Խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2020թ.-ի հունիսի...

Սեռական գորտնուկներ   Սեռական գորտնուկները (սրածայր կոնդիլոմաներ, սրածայր գորտնուկներ) բարորակ անոգենիտալ գորտնուկներ են, որոնց հարուցիչն է մարդու պապիլոմավիրուսի (HPV) 6 և 11 գենոտիպերը: Հիվանդները կարող են նաև վարակված լինել ուռուցքածին` բարձր-ռիսկի պապիլոմավիրուսների 16 և 18 գենոտիպերով, որոնք մեծ մասամբ առաջացնում են նորագոյացություններ (ներէպիթելային ուռուցք, անոգենիտալ քաղցկեղ): Գորտնուկները հակում ունեն առաջանալու հարաբերության ժամանակ վնասված...

Սեռական հերպես   Հասարակ հերպեսի վիրուսով (տիպ 1/HSV-1 կամ տիպ 2/HSV-2) վարակման առաջին դրսևորումը (առաջնակի միջադեպ, առաջնակի էպիզոդ) արտահայտվում է վիրուսի ներթափանցման տեղում ախտանշաններով` բշտիկներ քթի, շրթունքների կամ սեռական օրգանների շրջանում: Երբեմն այն ընթանում է անախտանշան (թաքնված): Վարակումից հետո, վիրուսը մնում է թաքնված օջախային զգացող գանգլիոնում: Պարբերաբար ակտիվանալով առաջացնում է հերպեսին բնորոշ ցանավորում (կրկնվող սեռական հերպես) կամ ընթանում է անախտանշան:...

Հեպատիտ B   Հեպատիտ B-ի հարուցիչը հեպատոտրոպ ԴՆԹ պարունակող վիրուսն է (HBV): Սեռականորեն փոխանցված վարակները կազմում են հեպատիտ B-ի դեպքերի շուրջ 40%-ը: Վիրուսակրության բարձր տոկոսներ են հայտնաբերվում ռիսկի խմբերի անձանց, ներառյալ թմրամիջոցներ օգտագործողների, տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց, կոմերցիոն սեռական հարաբերություններ և այդ հիվանդության բարձր էնդեմիկությամբ երկրներից ներգաղթողների մոտ:  Վարակը փոխանցվում է նաև պարենտերալ (արյան,...

Քոս   Քոսի փոխանցումը տեղի է ունենում մարմնական սերտ շփման արդյունքում, երբեմն նաև վարակված հագուստի և/կամ անկողնու և անկողնային պարագաների միջոցով: Վարակումից կարճ ժամանակ անց տզերը խրվում են մաշկի եղջերաշերտի մեջ: — Հիմնական գանգատը քորն է, որն առաջանում է տզերի արտաթորանքից առաջացած գերզգայունությունից (տեղային և/կամ...