«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ֆիլմի նկարահանման աշխատանքների մրցույթ

«Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ֆիլմի նկարահանման աշխատանքների մրցույթ

 

Ծրագիր – «Խտրականության դեմ պայքար Հայաստանում»

 

Պաշտոն – Ֆիլմի նկարահանման ծառայություններ իրականացնող

 

Տևողությունը – Պայմանագրային

 

Վայրը – Երևան, Հայաստան

 

Աշխատանքի նկարագրություն

Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝

— գրել ֆիլմի սցենար,

— իրականացնել հարցազրույցներ համապատասխան փորձագետների և մասնագետների հետ,

— իրականացնել նկարահանումներ,

— խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի ֆիլմ։

 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ սցենար գրելու, հարցազրույցներ իրականացնելու, ֆիլմ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում։
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Ստեղծագործական ջիղ։

 

 

Աշխատավարձը – Պայմանագրային

 

 

Դիմելու ընթացակարգը —  Դիմել կարող են ինչպես անհատապես, այնպես էլ ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հունիսի 10-ը՝ ծրագրի անվանումը դաշտում ընտրելով «Խտրականության դեմ պայքար Հայաստանում»: