Հոմոֆոբիայի, բիֆոբիայի, ինտերֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 2004 թվականին՝ հրավիրելու հասարակության ուշադրությունը այն բռնությանը և խտրականությանը, որին առերեսվում են լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս մարդիկ և բոլոր նրանք, ովքեր ունեն տարբեր սեռական կողմնորոշումներ, գենդերային ինքնություններ և գենդերային արտահայտումներ։ Մայիսի 17-ը պատահականորեն չի ընտրված․ 1990 թվականի այդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանեց հոմոսեքսուալությունը հոգեկան խանգարումների շարքից։ Այդ օրը ամբողջ աշխարհում նշվում է՝ հրավիրելով որոշում կայացնողների, մեդիայի, հասարակության, կարծիք ձևավորող առաջնորդների, տեղական իշխանությունների և այլ խմբերի ուշադրությունը այն մտահոգիչ իրավիճակին, որին առերեսվում են տարբեր սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն և գենդերային արտահայտում ունեցող մարդիկ։
2020 թվականի կարգախոսն է ՝ Կոտրելով լռությունը։