2020-Ի ԿԱՐԳԱԽՈՍԸ՝ ԿՈՏՐԵԼՈՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Մեր ընտանիքներում, մեր շփումներում, աշխատավայրում, մարզական ակումբներում մեզանից շատերը ստիպված են թաքցնել իրենց սեռականությունը, գենդերային ինքնությունը և այլ առանձնահատկություններ։

 

Մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, մենք պատրաստ ենք կոտրելու այդ լռության որոշ շղթաներ։ Այս տարի ևս, մեզանից տասնյակ հազարավորները կսկսեն խոսել։ Մենք կզբաղեցնենք այն տեղը, որը իրապես մերն է, որովհետև մեր ձայները, մեր պատմությունները և մեր ապրած իրականությունները կարևոր են։

 

Միավորվելով այդ օրը՝ մենք այնքան բարձր աղմուկ կհանենք, որ աշխարհի բոլոր ծագերում մեր ԼԳԲՏԻ+++ քույրերն ու եղբայրները, որոնք դեռևս չեն կարողանում խոսել, կլսեն հույսի և համերաշխության մեր ձայնը։

 

ՄԻԱՑԻ՜Ր ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՂՄՈՒԿԻՆ։ ԼՍԵԼԻ՜ ԴԱՐՁՐՈՒ ՔՈ ՁԱՅՆԸ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ։

 

Այս օրը միայն արշավով չի սահմանափակվում։ Սա յան պահն է, երբ հազարավոր գաղափարներ և նախաձեռնություններ մի տեսլականի շուրջ են հյուսվում՝ ազատություն և հավասարություն բոլոր սեռական, գենդերային և մարմական փոքրամասնություններին։

 

 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ հետևյալ հղումով։