ՃԱՆԱՉԵԼՈՎ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԵՐԲ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԾԻԱԾԱՆԱԳՈՒՅՆ Է ՀԱԳՆՈՒՄ

 

IDAHOBIT-ի 30-րդ տարեդարձը

 

30 տարի առաջ՝ 1990 թվականի մայիսի 17-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանեց հոմոսեքսուալությունը հիվանդությունների դասակարգումից։

 

Հոմոֆոբիայի, բիֆոբիայի, ինտերֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը (IDAHOBIT) համախմբում է ԼԳԲՏԻ անձանց ամբողջ աշխարհում՝ բարձրացնելով հասարակության տեղեկացվածության մակարդակը և խոսելով  հետագա անելիքների մասին։

 

Առերեսվելով խտրականության ձևերին

 

Տրանսֆոբիա – Ներկայացնում է բացասական զգացումներ կամ գործողություններ տրանս* անձանց կամ գենդերային բազմազանության նկատմամբ։ Հաճախ ենք լսում տրանսֆոբ խոսույթներ և տրանս* անձանց գենդերային արտահայտմանը դեմ կոչեր։ Մարդիկ փորձում են տրանս* անձանց փոխարեն որոշել, թե ինչ համազգեստ հագնեն կամ որ զուգարանից օգտվեն։ Տրանսֆոբիան նաև ներառում է վիրավորական սպառնալիքներ կամ իրական ֆիզիկական բռնություն, սեռական ոտնձգություն կամ պարզապես գենդերային հիմքով աններառականություն տրանս* մարդկանց նկատմամբ։

 

Բիֆոբիա – Բիֆոբիան ատելություն է այն մարդկանց նկատմամբ, որոնք գրավչություններ ունեն գենդերների նկատմամբ։ Այն կարող է արտահայտվել կոչերով, որ մարդիկ կողմնորոշվեն և ընտրեն, թե ում են իրականում հավանում՝ հաշվի չառնելով մարդկանց զգացմունքները։

 

Հոմոֆոբիա – Այնպիսի բաներ, ինչպիսիք են մարդուն անուն կպցնելը, բամբասանքը կամ վիավորական բառերը (գոմիկ, արվամոլ, համասեռամոլ և այլն), հոմոֆոբիայի դրսևորումներ։ Հոմոֆոբիայի այսպիսի դրսևորումը բացասական ազդեցություն է  թողնում մարդկանց հոգեբանական աշխարհի վրա։ Հոմոֆոբիան ներառում է նաև սպառնալիքներ կամ իրական ֆիզիկական բռնություն, սեռական ոտնձգություն կամ պարզապես անհատի սեռականության հիմքով աններառականություն։

 

Ինտերֆոբիա – Ինտերֆոբիան դրսևորվում է, երբ անհատին վերաբերվում են կողմնակալ միևնույն իրավիճակում, երբ անհատը ունի ֆիզիկական, հորմոնալ կամ գենետիկ առանձնահատկություններ, որոնք ամբողջապես իգական կամ ամբողջապես արական չեն, այլ խոսքով՝ արականի և իգականի համադրություն են կամ բնորոշ չեն ո՛չ արականին, ո՛չ իգականին։ Այն կարող է ընդգրկել աններառականություն կամ վատ վերաբերմունք բժշկական ծառայություններ ստանալիս։

 

 

Հոմոֆոբիան, բիֆոբիան, ինտերֆոբիան և տրանսֆոբիան կարող են դրսևորվել առցանց, երես առ երես և վնասել յուրաքանչյուրին՝ ստեղծելով տարածք, որտեղ մարդիկ անապահով են զգում և չեն կարողանում արտահայտվել, ինչպես կուզենային։ Սեռականությունը և գենդերային ինքնությունը կամ ինտերսեքս կարգավիճակը հաճախ տեսանելի չեն, ուստի կարևոր է ստեղծել այնպիսի մշակույթ, որում յուրաքանչյուր ոք իրեն ապահով կզգա։