Ելնելով մարդասիրական սկզբունքներից՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ), համագործակցելով CocaCola-ի Երազանքների գործարանի հետ, տոն դարձրեց Վանաձորի և Գյումրիի անապահով ընտանիքների երեխաների օրը։ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին Գյումրիում և դեկտեմբերի 26-ին Վանաձորում շուրջ 120 մանուկներ հնարավորություն ունեցան զգալու Ամանորի շունչը՝ ստանալով նվերներ CocaCola-ի Երազանքների գործարանի Ձմեռ...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ՄԻԱՎ վարակի կանխարգելում ՏՍՏ, ԿՍԿ և ՏԱ շրջանում» ծրագրի շրջանակներում տրամադրեց սննդի փաթեթների առաջին խմբաքանակը։ Աջակցությունը նախատեսված է այն ՏՍՏ (տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ), ԿՍԿ (կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց) և տրանս* անձանց համար, որոնք   COVID-19-ի համավարակի հետևանքներով...

Շարունակվում է Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքներին  աջակցության տրամադրումը հագուստի և կոշիկների տեսքով, որը Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ին նվիրաբերվել է Գերմանիայի մեր  հայրենակիցի Արման Չոբանյանի կողմից։ 2021թ-ի մայիսից մինչև օրս աջակցություն է տրամադրվել Երևանի, Լոռու և Շիրակի մարզերում բնակվող թվով 250 ընտանիքների։ Կառուցողական լուծումներ սոցիալ-կրթական ՀԿ-ն...

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»: Հոդված 1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր         1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ ՄԱԿ-ը ճանաչեց մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները: Հռչակագիրը պարտադիր ուժ ունեցող միջազգային իրավական ակտ չէ, սակայն աշխարհի բոլոր...

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 1-ին հիշատակվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս օրը հռչակվել է 1988 թվականին՝ ՄԻԱՎ վարակի տարածման հետևանքով առաջացած ՁԻԱՀ-ի համաճարակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։ Այսպիսով, 1988 թվականից ձմռան առաջին օրը միջազգային հանրությունը օգտագործում է առիթը` ուշադրություն հրավիրելու խնդրին, միավորելու ջանքերը ՄԻԱՎ-ին ու ՁԻԱՀ-ին...

2021 թվականի նոյեմբերի 11-12-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ իրավաբան ուսանողների կարողությունների զարգացման երկօրյա արտագնա դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի միջոցով։ Դասընթացը նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի բուհերում...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակում է սննդի փաթեթների տրամադրման հայտերի հավաքագրումը այն ՏՍՏ (տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ), ԿՍԿ (կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց) և տրանս* անձանց համար, որոնք   COVID-19-ի համավարակի հետևանքներով պայմանավորված՝ մնացել են առանց աջակցության, կորցրել են աշխատանքը և չունեն այլ...

«ՁԻԱՀ-ի բուժման եվրոպական խումբը» (The European AIDS Treatment Group), «ՁԻԱՀ-ի դեմ գործունեության եվրոպական ցանցը» (AIDS Action Europe), «ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի, հեպատիտի և ՏԲ-ի ԵՄ քաղաքացիական հասարակության ֆորումը» (EU HIV/AIDS, Hepatitis and TB Civil Society Forum) համագործակցում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (European Centre for Disease...