ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ելնելով մարդասիրական սկզբունքներից՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ), համագործակցելով CocaCola-ի Երազանքների գործարանի հետ, տոն դարձրեց Վանաձորի և Գյումրիի անապահով ընտանիքների երեխաների օրը։

2021 թվականի դեկտեմբերի 25-ին Գյումրիում և դեկտեմբերի 26-ին Վանաձորում շուրջ 120 մանուկներ հնարավորություն ունեցան զգալու Ամանորի շունչը՝ ստանալով նվերներ CocaCola-ի Երազանքների գործարանի Ձմեռ պապիկից։

ՆՍՀԿ Հաղորդակցման համակարգող Լևոն Չիլինգարյանի խոսքով՝ անհնար է փոխանցել այն ուրախությունը, որը համակել էր բոլորին․ «Երջանիկ էին ոչ միայն մանուկները, որոնք երևի առաջին անգամ էին նվեր ստանում Ձմեռ պապիկից, այլ նաև մեծերը, որոնք, լինելով սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ, չէին կարող իրենց թույլ տալ նվերներ պատրաստել իրենց երեխաների համար»։

 

Շնորակալություն ենք հայտնում CocaCola  ընկերությանը ստացված փայլուն համագործակցության համար։