Սեռական հերպես   Հասարակ հերպեսի վիրուսով (տիպ 1/HSV-1 կամ տիպ 2/HSV-2) վարակման առաջին դրսևորումը (առաջնակի միջադեպ, առաջնակի էպիզոդ) արտահայտվում է վիրուսի ներթափանցման տեղում ախտանշաններով` բշտիկներ քթի, շրթունքների կամ սեռական օրգանների շրջանում: Երբեմն այն ընթանում է անախտանշան (թաքնված): Վարակումից հետո, վիրուսը մնում է թաքնված օջախային զգացող գանգլիոնում: Պարբերաբար ակտիվանալով առաջացնում է հերպեսին բնորոշ ցանավորում (կրկնվող սեռական հերպես) կամ ընթանում է անախտանշան:...

Հեպատիտ B   Հեպատիտ B-ի հարուցիչը հեպատոտրոպ ԴՆԹ պարունակող վիրուսն է (HBV): Սեռականորեն փոխանցված վարակները կազմում են հեպատիտ B-ի դեպքերի շուրջ 40%-ը: Վիրուսակրության բարձր տոկոսներ են հայտնաբերվում ռիսկի խմբերի անձանց, ներառյալ թմրամիջոցներ օգտագործողների, տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց, կոմերցիոն սեռական հարաբերություններ և այդ հիվանդության բարձր էնդեմիկությամբ երկրներից ներգաղթողների մոտ:  Վարակը փոխանցվում է նաև պարենտերալ (արյան,...

Քոս   Քոսի փոխանցումը տեղի է ունենում մարմնական սերտ շփման արդյունքում, երբեմն նաև վարակված հագուստի և/կամ անկողնու և անկողնային պարագաների միջոցով: Վարակումից կարճ ժամանակ անց տզերը խրվում են մաշկի եղջերաշերտի մեջ: — Հիմնական գանգատը քորն է, որն առաջանում է տզերի արտաթորանքից առաջացած գերզգայունությունից (տեղային և/կամ...

Քլամիդիոզ   Chlamydia trach-matis-ով (D-ից K սերոտիպեր) հարուցված միզասեռական վարակը ամենահաճախ հանդիպող սեռավարակներից է: Հիվանդության անախտանշան ընթացքն առավել հատուկ է կանանց (մինչև 80%) և, հաճախ մնալով չհայտնաբերված, առաջ է բերում զուգընկերների վարակում և բարդություններ, որոնցից է նաև չբերությունը (25-30%): Ախտանշանները շաղկապված են վզիկաբորբի, միզուկաբորբի և դրանց բարդությունների...

Գոնոռեա   Գոնոռեայի հարուցիչը ախտահարում է գլխավորապես միզուկի, արգանդի վզիկի, ուղիղ աղու, ըմպանի և շաղկապենու էպիթելային հյուսվածքը: Բարդացած դեպքերում ախտահարվում են նաև շագանակագեղձ ն ու մակամորձին, իսկ կանանց մոտ` էնդոմետրիումն ու փոքր կոնքի օրգանները: Վարակը հազվադեպ կարող է տարածվել հեմատոգեն ճանապարհով` ախտահարելով հիմնականում մաշկն ու հոդերը:

Սիֆիլիս   Սիֆիլիսը լինում է ձեռքբերովի կամ բնածին: Տարբերում են ձեռքբերովի սիֆիլիսի վաղ և ուշացած ձևերը: Վաղ սիֆիլիսը (վարակումից անցել է 1 տարուց ոչ ավելի) դասակարգվում է առաջնայինի, երկրորդայինի և վաղ թաքնվածի (գաղտնի, լատենտ), իսկ ուշացած սիֆիլիսը (վարակումից անցել է 1 տարուց ավելի)` երկրորդայինի, ուշացած թաքնվածի, երրորդայինի,  ներառյալ գումոզ, սրտանոթային և նյարդասիֆիլիս: Բնածին սիֆիլիսը ունի վաղ (արտահայտվում է...

Հեպատիտ C   Հարուցիչը ՌՆԹ վիրուսն է: Էնդեմիկ է աշխարհով մեկ՝ ունենալով բարձր տարածվածություն Հարավարևելյան Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Վարակի առաջացման պատճառը C տեսակի հեպատիտային վիրուսն է: Այն կարող է երկար ժամանակ թաքնված մնալ մարդու օրգանիզմում: C հեպատիտի ախտանշանները կարող են հանդես գալ վարակի ներթափանցումից 12-14 տարի հետո,...

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) և «Բավարիայի երիտասարդական խորհուրդ»-ի (ԲԵԽ) համագործակցության շնորհիվ 2019թ-ից սկսած Հայաստանի և Գերմանիայի երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու փոխանակման ծրագերի և վերապատրաստվելու, որպես երիտասարդական աշխատող, — ասում է ՆՍՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, որը գլխավորում  էր կազմակերպության՝ «Բավարիայի երիտասարդական խորհուրդ»-ի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած պատվիրակությունը։ Այցի...

2019 թ․ սեպտեմբերի 8-15-ը   «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հյուրընկալեց Գերմանիայից ժամանած երիտասարդական 6-հոգանոց պատվիրակությանը հայ-գերմանական երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակներում։ Ճանաչողական այցի շրջանակներում մասնակիցները այցելեցին Երևանում երիտասարդական, մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք ՀԿ-ներ, ինչպես նաև Հայաստանի մշակութային և ժամանցային վայրեր։ Նրանք աշխատանքային, ճանաչողական հանդիպումներ ունեցան  APY Հայ Առաջադեմ...