ԴՐՈՓ-ԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է Երևանի, Գյումրու և Վանաձորի Դրոփ-ին կենտրոնների համակագողների բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

 

Պաշտոն — Դրոփ-ին կենտրոնի համակագող

Տևողություն — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, ք․ Գյումրի, ք․ Վանաձոր

Ծառայությունների մատուցման արժեքը  — Պայմանագրային

 

Հիմնական պարտականություններ

  • Համակարգել կենտրոնի աշխատանքները;
  • Կազմել կենտրոնի աշխատանքային պլանը;
  • Կազմակերպել սեմինար-վարժանքներ, հանդիպում-քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և այլ միջոցառումներ;
  • Խթանել շահառուների կարողությունների զարգացումը տարբեր միջոցառումների միջոցով;
  • Ստեղծել բովանդակալից հարաբերություններ կենտրոնից օգտվող շահառուների հետ;
  • Տարածել կենտրոնի միջոցառումների և այլ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն;
  • Հաշվետվություններ ներկայացնել վերադասին;
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություն։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթությունը ողջունելի է;
  • Համակարգչից օգտվելու հմտություններ;
  • Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ողջունելի է;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Դիմելու ընթացակարգը  — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2023թ.-ի հունվարի 9-ը, ժամը 10։30՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով Համակարգող հաստիքը։