ՍՆՆԴԻ ՓԱԹԵԹՆԵՐ․ ՍՈՑ․ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼ

Շարունակվում է Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսավորմամբ սոցիալական աջակցությունների տրամադրումը։

 

Ինչպես նախորդ երկու ամիսներին, այդպես էլ այս ամիս՝ հուլիսին, խոցելի խմբերի շարքին պատկանող 50 շահառու ստացան սննդի փաթեթների տեսքով սոցիալական աջակցության։ 

 

Աջակցությունը տրամադրվում է միայն մեկ ամսվա համար նախատեսված սննդի տեսքով այնպիսի խոցելի խմբերին, ինչպիսիք են ԼԳԲՏԻ+ և ՏՍՏ անձինք, կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք, թմրամիջոց ներարկային օգտագործողներ, ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձինք և բռնության ենթարկված կանայք։ Ծրագրի շահառուները պետք է COVID-19 համավարակի արդյունքում կորցրած լինեն աշխատանքն ու եկամտի աղբյուրը։ 

 

Ծրագրից օգնություն ստանալու համար կարող եք լրացնել ՀԵՏԵՎՅԱԼ դիմումը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։