«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

2019 թվականի հոկտեմբերի 21-ին սկիզբ դրվեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) և ՀՀ
ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցությանը, որի շրջանակներում ՆՍՀԿ փորձագետները
«Մարդու իրավունքներ», «Հավաքների ազատություն», «Խարան, խտրականություն, խոշտանգում»,
«Միջազգային իրավունք» թեմաներով դասընթացներ անցկացրեցին կրթահամալիրի վերապատրաստման և
ատեստավորման ֆակուլտետում։
Համագործակցության ընթացքում կազմակերպվել է երեք դասընթաց՝ հոկտեմբերի 21-ին, 22-ին և 25-ին,
վերը նշված թեմաներով։
Վերապատրաստման առաջին դասընթացին՝ հոկտեմբերի 21-ին, ՆՍՀԿ փորձագետ, Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անձնագրերի և
վիզաների վարչության ներկայացուցիչերին ներկայացրեց « Մարդու իրավունքների հիմնախնդիրները ՀՀ-
ում։ Եվրոպայի խորհուրդը և մարդու իրավունքների պաշտպանությունը» թեման։
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՆՍՀԿ-ի կողմից ներկայացվող թեման էր
«Խարան, խտրականություն, խոշտանգում»-ը։ Դասընթացի փորձագետն էր ՆՍՀԿ իրավաբան, փաստաբան
Անահիտ Մկրտչյանը։ Վերապատրաստումն իրականացվում էր ոստիկանության համակարգում նոր
ընդգրկված 50 ներկայացուցչի համար։
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ երրորդ դասընթացը, որի ընթացքում ՆՍՀԿ փորձագետներ փաստաբան
Արմինե Հակոբյանը և փաստաբան Անահիտ Մկրտչյանը ներկայացրեցին «Մարդու իրավունքներ,
հավաքների ազատություն», «Միջազգային իրավունք․ մարդու իրավունքների միջազգային պաշտպանության
մեխանիզմները» թեմաները համազորային վերապատրաստման շրջանակներում։
Դասընթացներն անցան ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում։ Յուրաքանչյուր
դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր։
Նախատեսվում է նաև հետագա համագործակցություն կրթահամալիրի հետ նման ձևաչափով։
Դասընթացների իրականացումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանական
աջակցությամբ։