ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ

2019.թ․-ի նոյեմբերի 21-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակ այցելեց Առողջապահության
Համաշխարհային Կազմակերպության գլխամասային գրասենյակի, ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի
աշխատակիցներից և միջազգային փորձագետներից բաղկացած թիմը։
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ՆՍՀԿ-ի կողմից իրականացվող գործունեությանը ՄԻԱՎ-ի
կանխարգելման ոլորտում, մասնավորապես՝ խոցելի խմբերի շրջանում իրականացվող ՄԻԱՎ-ի
կանխարգելման ծրագրերին, տրամադրվող ծառայություններին, գրանցված ձեռքբերումներին, ինչպես նաև
առկա խնդիրներին։
Հանդիպումը անցավ բուռն քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում, որի ընթացքում
շոշափվեցին ՄԻԱՎ-ի ոլորտում տրամադրվող ծառայությունները և դրանց շարունակականության խնդիրը
ՀՀ-ում, ոլորտում առկա այլ հիմնահարցերը և խնդիրները,  անհրաժեշտ փոփոխություններն ու
բարեփոխումները։
Հանդիպման ավարտին ԱՀԿ ներկայացուցիչները զրույց ունեցան ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի
շահառու համայնքի ներկայացուցիչների հետ։