ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՀԱԿ-Ի ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԵՏ

2020թ․-ի նոյեմբերի 20-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբաններ Լուսինե Գասպարյանն ու Սիրակ Եղիազարյանը անցկացրին հանդիպում-քննարկում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի 11  բժիշկ-վարակաբանների և բժիշկ-համաճարակաբանների հետ։

 

Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների, մասնավորապես՝ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելման միջոցների ուղեցույցների բովանդակությունը և դրանց կիրառելիությունը։

 

ԻՀԱԿ-ի բժիշկների հետ քննարկվեցին հետևյալ հարցերը․

 

  1. ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման ազգային ուղեցույցների մշակման աշխատանքների նախապատմությունը,
  2. Ուղեցույցների նպատակները,
  3. Ուղեցույցների արդյունավետությունն ու կիրառելիությունը,
  4. Դիտարկումներ ներպետական մեխանիզմների վերաբերյալ,
  5. Ուղեցույցների գործնականում կիրառելիության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը,
  6. Միջազգային փորձը, որը ներդրվել է ուղեցույցների մշակման հիմքում,
  7. Առաջարկներ ուղեցույցներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։

 

 

Քննարկման ընթացքում բարձրաձայնվեց, որ ուղեցույցները հիմնականում մշակվում են ԱՀԿ-ի առաջարկությունների ու ապացուցողական բժշկության նորարարությունների հիման վրա՝ հարմարեցնելով ամբողջը հայաստանյան իրականության առանձնահատկություններին։

 

Քննարկումը բովանդակալից էր ու արդյունավետ։