Դիտորդների խմբում նոր անդամների ընդունելության հայտարարություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների ընդունելություն:

1. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, բարձրագույն կրթություն և ՀՀ քաղաքացիություն ունեցող, հասարակական կազմակերպության այն ներկայացուցիչը, ով ունի քրեակատարողական ոլորտի 2 կամ ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին 5 տարիների ընթացքում: Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:

2. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝2.1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,2.2. դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,2.3. տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,2.4. պետական ծառայող է,2.5. ընդգրկված է այլ դիտորդական խմբում, որպես խմբի անդամ:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հայտին կից փաստաթղթերը՝
— Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն),
— Բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ (բնօրինակ և պատճեն),
— Այն փաստաթղերը, (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են հասարակական կազմակերպության ներկայացուցչի՝ հայտարարության 1-ին կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը և դիմորդի՝ հայտարարության 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀԱՅՏԸ և կից փաստաթղթերը Խմբին ներկայացնել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-13:00 և/կամ 14:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:

ՀԱՅՏԸ և կից փաստաթղթերը կարող եք հանձնել Խմբին առձեռն, փոստով կամ ներկայացնելով հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ
Էլ․-փոստի հասցե՝ [email protected]
Պատասխանատու անձի հեռախոսահամար՝ +374 98 606 393