Գլոբալ հիմնադրամը կենտրոնացած է․ դիտարկում ենք, մասնակցում ենք, ազդում ենք

2020 թվականի նոյեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ մեկօրյա ռազմավարական դասընթաց Հայաստանի տրանս* համայնքի ներկայացուցիչների համար։

 

Դասընթացի մոդուլը մշակվել էր ԵԿՈՄ-ի կողմից, իսկ ազգային փորձագետն էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։

 

«Գլոբալ հիմնադրամը կենտրոնացած է․ դիտարկում ենք, մասնակցում ենք, ազդում ենք» դասընթացը միտված էր տրանս* անձանց ադվոկացիոն և հաղորդակցման հմտությունների զարգացմանը Գլոբալ հիմնադրամից ֆինանսավորման հայտի մշակման և իրականացման ազգային բոլոր մակարդակներում տեսանելի և իմաստալից մասնակցություն ապահովելու նպատակով։

 

Դասընթացին մասնակցում էին տրանս* անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչեր, տրանս* ակտիվիստներ։

 

Դասընթացի փորձագետը մասնակիցներին ներկայացրեց երկրի համագործակցությունը Գլոբալ հիմնադրամի հետ՝ սկսած ֆինանսավորման հայտի նախապատրաստական աշխատանքներից մինչև ծրագրի իրականացում և հաշվետվություն, ինչպես նաև խոսեց այդ ողջ գործընթացին տրանս* անձանց մասնակցության կարևորության մասին։

 

Փորձագետ Սերգեյ Գաբրիելյանը պատմեց նաև Միջոցառումները համակարգող մեխանիզմի և նրան կից գործող աշխատանքային խմբերի, նրանց գործառույթների մասին, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում տրանս* անձանց ներգրավվածության կարևորության մասին։ մասնակիցները դիտեցին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացված «Խթանելով թիրախ խմբերի ակտիվ մասնակցությւոնը հանուն առաջնորդության և զարգացման» ծրագրի շրջանակներում նկարահանված «Համայնքային ներգրավվածության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում» անիմացիոն հոլովակը և կիսեցին իրենց կարծիքները։

 

Մասնակիցների հետ քննարկումների արդյունքում փորձագետը ներկայացրեց գործնական քայլեր, որնք կապահովեն տրանս* անձանց տեսանելի և իմաստալից մասնակցությունը Գլոբալ հիննադրամի հետ աշխատանքի ազգային մակարդակի գործընթացներում։

 

«Փազլ» կոչվող գործնական վարժության միջոցով մասնակիցները ևս մեկ անգամ ամրապնդեցին օրվա ընթացքում ստացած գիտելիքները։

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կիսեցին իրենց տպավորությունները և կարծիքները, պատրաստակամություն հայտնեցին ներգրավվել ադվոկացիոն բոլոր գործընթացներում։