ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 12 ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
2020թ․-ի սեպտեմբերի 16-18-ը տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Երևան քաղաքի և մարզերի 12 թերապևտների հետ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, Հեպատիտ C և B-ի, բուժհաստատություններում խարանի ու խտրականության կանխարգելման կարևորության վերաբերյալ։
Հանդիպումը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից GILEAD SCIENCES հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ։
Հանդիպման առաջին օրը՝սեպտեմբերի 16-ին, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Բժշկական օգնության և սպասարկման բաժնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Յուլյա Մանուկյանը խոսեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, Հայաստանում կիրառվող բուժման մեթոդների մասին, գրանցված հաջողությունների մասին, նաև ներկայացրեց համաշխարհային փորձը և նորարարությունները ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում։ Հանդիպման երկրորդ մասի ընթացքում քննարկվեցին ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման միջոցները։
Հանդիպման երկրորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին, հանդիպման
փորձագետն էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական գծով տնօրենի տեղակալ Նարինա Սարգսյանցը։ Քննարկման թեմաներն էին Հեպատիտ C-ի և B-ի կանխարգելումը, խնամքի և բուժման մեթոդները։
Հանդիպման երրորդ և չորրորդ օրերը նվիրված էին բուժհաստատություններում խարանի և խտրականության կանխարգելման, մասնագիտական էթիկա և բժշկական գաղտնիքի պահպանման, հասարակության խոցելի խմբերի հետ աշխատանքին։
ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը մասնակիցներին ներկայացրեց խարանի և խտրականության սահմանումը, խտրականության տեսակները և դրսևորումները։ Քննարկվեցին խտրականության բացառման կարևորությունը բժշկական օգնություն տրամադրելիս և խտրականության ազդեցությունը հանրային առողջության և բուժման արդյունավետության վրա։
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանը մասնակիցներին ներկայացրեց բժշկական էթիկայի սահմանում, սկզբունքներ, նորմերի պահպանման կարևորությունը, պացիենտի իրավունքերը և բուժաշխատողի պարտականությունները բժշկական օգնություն ցուցաբերելիս։ Ներկայացվեց առողջության իրավունքը, առողջության իրավունքի բաղադրիչները, բժշկական ծառայությունների ընդունելի լինելու սկզբունքը։
Հանդիպումը անցավ անկաշկանդ հարց ու պատասխանի, բուռն քննարկումների մթնոլորտում։ Հանդիպման ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։