ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2020 թվականի սեպտեմբերի 16-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) գրասենյակում տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային հանդիպում ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի, «Հանուն հզոր ապագայի» ՀԿ նախագահ Մաքսիմ Տրուբկինի և «Քալրֆուլ հաուս» ՀԿ նախագահ Գարիկ Ամոլիկյանի մասնակցությամբ։

 

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց կողմերին հանդիպման մասնակցության համար՝ կարևորելով կազմակերպությունների համագործակցությունը և տրանս* անձանց հիմնախնդիրներով զբաղվող երկու կազմակերպությունների ներդրած ջանքերը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում։

 

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու, խորացնելու ու ամրապնդելու միմյանց միջև հաստատված համագործակցությունը։ Երկու կազմակերպությունները վերահաստատեցին միմյանց հետ աշխատելու և Հայաստանի տրանս* համայնքին անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու ցանկությունը։

 

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը կարևորեց այս շրջանում Միջոցառումները համակարգող հանձաժողովում տրանս* համանքի ներգրավվածությունն ապահովելու համար միահամուռ ջանքերով պայքարելը։

 

Հանդիպումը անցավ ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների մթնոլորտում։