«Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» — ԵԿՈՄ-ը հայտարարում է եռամյա ծրագրի մեկնարկի մասին

ՄԵնք ուրախ և հպարտ ենք հայտարարելու հերթական ծրագրի մեկնարկը, որը ղեկավարվում է ԵԿՈՄ-ի կողմից ազգային համագործակիցների հետ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի աջակցությամբ։ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծրագրի գործընկերն է Հայաստանից։

 

Ծրագիրը մշակվել և նախագծվել է՝ հաշվի առնելով փաստահեն մարտահրավերները, ներառյալ ԱԵԿԱ-ում ՄԻԱՎ-ի դեմ պայքարի գործընթացում տրանս* անձանց լայնատարած անտեսանելիությունը և մերժողականությունը, տրանս* անձանց ներհատուկ կանխարգելման ծրագրերի սահմանափակ լինելը, ռազմավարական տեղեկության պակասը, տրանս* համայնքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ցածր տեղեկացվածության մակարդակը, լայնատարած տրանսֆոբիան և խտրականությունը և պետական մակարդակում տրանս* անձանց որպես հիվանդի վերաբերվելը:

 

Ծրագրի արդյունքում նախատեսում ենք, որ տրանս* անձինք կհզորացնենք իրենք իրենց և կշահեն համապարփակ, տրանս*-մրցունակ ծառայություններից, երբ ՄԻԱՎ-ի հակազդման  միջոցառումները բավարարում են տրանս* անձանց կարիքները առավել զգայուն դարձած որոշում կայացնողների և վերապատրաստված փորձագետների աջակցությամբ։

 

Մարտահրավերները հաղթահարելու և փոփոխությունների հասնելու համար ԵԿՈՄ-ը և ազգային համագործակիցները մշակել են հետևյալ նպատակը և խնդիրները՝

Ծրագրի նպատակը – Մեծացնելով և ամրապնդելով ՄԻԱՎ-ի ծառայությունները տրանս* անձանց համար ԱԵԿԱ-ում համայնքի համախմբան և հնարավորությունների իրացման միջավայր ստեղծելու միջոցով։

 

Խնդիր 1 – Տրանս* համայնքի համախմբում և հզորացում

Ներառում է ազգային մակարդակում շահերի պաշտպանություն և առաջնորդության դպրոցներ, տեղեկատվական արշավներ, առողջապահական փորձագետների և որոշում կայացնողների զգայունության բարձացում։

 

Խնդիր 2 – Ռազմավարական տեղեկության շատացում տրանս* անձանց շրջանում

Ռազմավարությունը ներառում է յուրահատուկ ուսումնասիությունների իրականացում տրանս* անձանց համար՝ տրանս* անձանց թվի հաշվարկ տարածաշրջանի երկու քաղաքներում, ՄԻԱՎ-ի տարածվածության գնահատում, տրանս* արական և ոչ բինար անձանց կարիքների գնահատում։

 

Խնդիր 3 – Տրանս* անձանց մասնակցություն ՄԻԱՎ-ի ծրագրերում և որոշում կայացնելու գործընթացում

Ներառում է դասընթացներ և աջակցություն տրանս* համայնքի շրջանում, համապարփակ, տրանս*-մրցունակ ծառայությունների և շահերի պաշտպանության յուրահատուկ մոդել-փաթեթի մշակում՝ ՄԻԱՎ-ի ազգային ռազմավարությունում տրանս* անձանց ներառականությունը ապահովելու համար։

 

Ծրագրի աշխարհագրությունը ծածկում է հինգ երկրներ՝ Հայաստան, Ղրղզստան, Ռուսաստան, Վրաստան և Ուկրաինա, չնայած ծրագրի արդյունքները ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի վրա։

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ հետևյալ հղումով։