Հանդիպում քննարկում Լոռու մարզի շահառուների հետ

2020թ․-ի սեպտեմբերի 8-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի Լոռու մարզային գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի օգնական Լևոն Չիլինգարյանի և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մարզային շահառուների մասնակցությամբ։

Հանդիպում-քննարկման նպատակն էր ծրագրերի շահառուներին տեղեկատվություն տրամադրել ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության մասին։ Քննարկման ընթացքում ծրագրերի օգնական Լևոն Չիլինգարյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, կանխարգելման ու բուժման եղանակները։

Հատուկ անդրադարձ կատարվեց PrEP-ին (ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելմանը) և PEP-ին (ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելմանը): Թեմայի քննարկումն ուղեկցվեց ակտիվ հարցադրումներով և պարզաբանումներով։

PrEP-ի և PEP-ի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։