«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն և «Բավարիայի երիտասարդական խորհուրդը» շարունակում են համագործակցությունը

«Բավարիայի երիտասարդական խորհուրդի» (BJR) և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի միջև համագործակցությունը արդեն 2 տարեկան է, և մենք ուրախ ենք, որ համագործակցությունը տալիս է իր կայուն պտուղները երիտասարդական հիմնախնդիրների կարգավորման ոլորտում։

 

Երկու կազմակերպությունների նպատակները համըկնում են, այն է` երիտասարդների ակտիվությունն ու քաղաքացիապես կայացումը։

 

Դեռևս 2018 թ-ից սկսված փոխհամագործակցության հիմքում ընկած ծրագրերից են երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացումը, որին մասնակցում են Հայաստանի և Գերմանիայի երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ները և ոչ ֆորմալ խմբերը, անհատ երիտասարդները։

 

2020 թ-ին ուրախությամբ արձանագրում ենք, որ ծրագիրը ստացել է ֆինանսավորում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային հարաբերությունների դաշնային նախարարության կողմից և նախատեսվում է 2020թ-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների շրջանում իրականացնել փոխանակման կրթական և հզորացմանն ուղղված ծրագիր ժողովրդավարական կրթության վերաբերյալ, որի շրջանակներում նաև նախատեսվում է երիտասարդական հիմնախնդիրների լուծմանն ուղղված փոքր դրամաշնորհների տրամադրում։

 

Ծրագրի մեկնարկին տեղի ունեցավ առաջին կազմակերպչական հեռահաղորդակցությունը, որին մասնակցում էին «Բավարիայի երիտասարդկան խորհուրդի» նախագահ Մաթիաս ՖԱՔԸ, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, ԲԵԽ նախագահական գրասենյակի ղեկավար Պատրիկ ՎՈԼՖԸ, ՆՍՀԿ ֆինանսական ղեկավար Արման ՍԱՀԱԿՅԱՆԸ, ԲԵԽ-ի ծրագրերի համակարգող Կատերինա ԿՈՒԴԻՆԸ:

 

Շարունակելի․․․