«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է միջոցառումների տեսանկարահանման և խմբագրման աշխատանքների մրցույթ։

 

Նկարագրություն— «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն օգոստոսի 26-ին, 27-ին և 28-ին կազմակերպում է ՄԻԱՎ վարակի և նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ իրազեկման ակցիաներ Երևանում, Վանաձորում և Գյումրիում։

Ֆիլմը պետք է ներառի հարցազրույցներ միջոցառման հյուրերի հետ, արտացոլի իրազեկման արշավների նպատակները, անցկացման ընթացքը։

 

Ծրագիր – «Հետապնդի՛ր վիրուսը, ոչ մարդկանց»

 

Պաշտոն – Ֆիլմի նկարահանման աշխատանքներ իրականացնող մասնագետ

 

Տևողությունը – Պայմանագրային

 

Վայրը – Երևան, Վանաձոր, Գյումրի

 

Աշխատանքի նկարագրություն

Նկարահանող թիմը երեք օրերի ընթացքում երեք տարբեր քաղաքներում պետք է կատարի

  • Տեսանկարահանում,
  • Վերցնի հարցազրույցներ մասնակիցներից,

Ինչպես նաև համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝

  • գրել հոլովակների սցենար,
  • մշակել վիդեո-գաղափարները՝ ներառյալ դրանց տեքստը,
  • կազմակերպել մոնտաժը,
  • խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի հոլովակ։

 

 Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ սցենար գրելու, ֆիլմ/հոլովակներ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում։
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
  • Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն,
  • Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն,
  • Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ։

 

 

Աշխատավարձը – Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը —  Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հուլիսի 11-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը» դաշտում ընտրելով « Ֆիլմի նկարահանման աշխատանքներ իրականացնող մասնագետ»: