ՈՂՋ ՓԱԹԵԹՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՄԻԱՎ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսից սկսած ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծառայությունների տրամադրումը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից վերականգնվել է ողջ փաթեթով։

 

COVID-19-ը և դրանով պայմանավորված արտակարգ դրությունը  խոչընդոտեցին կյանքի բնականոն զարգացման բոլոր ոլորտները։ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերը ևս բացառություն չէին։ Արտակարգ իրավիճակի հայտարարումից մինչև ապրիլի վերջ մասնակիորեն դադարել էին ինքնաթեստավորումները և կանխարգելիչ նյութերի տրամադրումը։ Աութրիչ աշխատողները իրենց շահառուներին տրամադրում էին առցանց խորհրդատվություն ՄԻԱՎ-ի և COVID-19-ի վերաբերյալ։

 

Առկա ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվություն ու հետազոտություն անցնելու համար կարող եք զանգահարել +37460478989, +37455478980 հեռախոսահամարներով կամ գրանցվել առցանց հետևյալ հղումով, և մեր խորհրդատուները կապ կհաստատեն ձեզ հետ։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանրային առողջության ոլորտում աշխատող ամենաակտիվ կազմակերպություններից է Հայաստանում։ Այն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր Հայաստանի ՏՍՏ, ԿՍԿ, ԹՆՕ և ԼԳԲՏ անձանց շրջանում։

 

 

Ծրագրերն իրականացվում են ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով, ինչպես նաև Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսավորմամբ: