ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 22-23-ը Ծաղակաձորում տեղի ունեցավ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացման և հզորացման երկօրյա դասընթաց։

 

Դասընթացի նպատակն էր հայաստանյան ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների պաշտպանության, խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունների, ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմների, մարդու իրավունքների խախտումների փաստագրման, խարանի և խտրականության, ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ։

 

Առաջին օրվա փորձագետն էր ՆՍՀԿ իրավաբան Լուսինե Գասպարյանը, որը մասնակիցներին ծանոթացրեց իրավական հիմնական տերմիններին, նրանց նշանակությանը, անդրադարձավ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության առանձնահատկություններին, աշխատանքի յուրահատուկ կողմերին, ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմներին, պատմեց, թե ինչպես կարող են ՀԿ-ները վարել փաստաթղթաշրջանառություն՝ իրավունքների խախտումներին առնչվող իրավիճակներում։

 

 

 

Երկրորդ օրը առավելապես նվիրված էր ծրագրերի մշակման և ղեկավարման հմտություններին, ինչին անդրադարձավ ՆՍՀԿ կարողությունների զարգացման համակարգող Հմայակ Ավետիսյանը։ Մասնակիցները նախևառաջ հանգամանալից ծանոթացան ծրագրային հայտի կառուցվածքին, ներկայացման առանձնահատկություններին, բյուջե կազմելու հմտություններին, ապա խմբային գործնական աշխատաքների շրջանակներում ինքնուրույն մշակեցին ծրագրային հայտեր՝ իրենց բյուջեներով։

 

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհեցին հավաստագրեր։