ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2-ՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԸ

2022թ․ի սեպտեմբերի 22-23-ը տեղի ունեցավ Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների կանանց կարողությունների զարգացման և հզորացմանն ուղղված հերթական դասընթացը՝ «Կանանց իրավունքներ», «Գենդերային հավասարություն», «Ֆեմինիստական առաջնորդություն» թեմաներով։

Դասընթացի մեկնարկին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) օգնական Թագուհի Գալստյանը ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ներկա գտնվելու համար և ներկայացրեց կազմակերպությունը, վերջինիս ռազմավարական նպատակները, գործունեության հիմնական ոլորտները, իրականացվող գործողությունները և մատուցվող ծառայությունները։

Բացման խոսքից հետո դասընթացավար, ՆՍՀԿ իրավական փորձագետ Շուշան Խնկոյանը մասնակիցներին ներկայացրեց  «Կանանց իրավունքներ» թեման՝  նախ և առաջ ներկայացնելով, թե ինչ է մարդու իրավունքը, այնուհետև, մասնավորապես, անդրադառնալով կանանց իրավունքներին, ինչ են դրանք ներառում։

«Կանանց իրավունքներ» թեմային հաջորդեց «Ֆեմինիստական առաջնորդություն» թեմայի քննարկումը, որի շրջանակներում փորձագետն անդրադարձավ կանանց իրավունքների համար պայքարին, ֆեմինիստական շարժմանը և կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային օրերին։

Դասընթացները եզրափակվեց «Գենդերային հավասարություն» թեմայի ներկայացումով։ Թեմայի շրջանակներում Շուշան Խնկոյանը անդրադարձ կատարեց կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն ամրագրող, ընտանեկան բռնության կանխարգելման և այլ առնչվող միջազգային և ներպետական մեխանիզմներին, իրավական ակտերին։

Դասընթացն անցավ ակտիվ հարց ու պատասխանների, խմբային աշխատանքների և քննարկումների մթնոլորտում։

 Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։