«ԻՐԱԶԵԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ». ԴԱՍԸՆԹԱՑ ՏՐԱՆՍ* ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

2022թ․ի սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցավ տրանս* անձանց համար նախատեսված դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։

 

Դասընթացի նպատակն էր տրանս* անձանց շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել վերջիններիս իրավագիտակցությունը՝ գիտելիքներ տրամադրելով առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտներից։

 

Դասընթացը մեկնարկեց «ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորությունը» թեմայի ներկայացումով, որի շրջանակներում մանրամասնորեն քննարկվեցին թե ինչ է ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները։

 

Այնուհետև, դասընթացավար Հմայակ Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, կանխարգելման մեթոդները, նաև տեղեկացրեց ՆՍՀԿ-ում հասանելի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և կանխարգելման ծառայությունների, ՍՃՓՎ-ների հետազոտության և բուժման , Հեպատիտ B, C-ի հետազոտության, ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման միջոցների համար ուղեգրման հնարավորությունների մասին։

 

 

 

Դասընթացի երկրորդ օրը իրավաբան Շուշան Խնկոյանը անդրադարձ կատարեց «Առողջության իրավունք» թեմային՝ ներկայացնելով ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմները, ՀՀ քաղաքացու առողջությանն առնչվող իրավունքները, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը, «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքը, ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքները և պարտականություննները։

 

 

Այնուհետև դասընթացավարը ներկայացրեց «Խարան և խտրականություն» թեման՝ անդրադարձ կատարելով խարանի և խտրականության սահմանումներին, խտրականության դրսևորումներին ու տեսակներին, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին։

 

 

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։