Երիտասարդական ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի հայտարարություն

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է Երիտասարդական ծրագրերի համակարգողի  հաստիքի բաց մրցույթ:

 

Տևողություն— պայմանագրային

 

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

 

Աշխատանքի նկարագրություն

  • Կազմակերպել և իրականացնել երիտասարդական ակտիվ խմբերի համար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, միջոցառումներ,
  • Կազմակերպել երիատասարդական ակտիվ խմբերի մասնակցությամբ հանրային հանդիպումներ, ֆորումներ, համաժողովներ,
  • Համակարգել երիտասարդական ծրագրերի նախագծման և իրականացման աշխատանքներ,
  • Կազմակերպել և համակարգել երիտասարդական ծրագրերի ֆոնդահայթաթման գործընթացը,
  • Կազմակերպել ծրագրերի արդյունքների հանրային ներկայացման միջոցառումներ,
  • Կազմակերպել և իրականացնել երիտասարդների համախմբման և կարողությունների զարգացմանն ուղղված կարիքի գնահատումներ,
  • Որպես ՆՍՀԿ թիմի անդամ, ակտիվ կերպով կազմակերպել և մասնակցել կազմակերպության տարբեր հանդիպումներին, միջոցառումներին, նախաձեռնություններին, քննարկումներին՝ ներառյալ կարծիքների հայտնումը, արձագանքումը և ուսուցումը՝ կապված ոլորտի հետ,
  • Ապահովել ծրագրի կառավարման գործընթացի նամակագրության, գրավոր թարգմանությունների բարձր որակ՝ հայերենից անգլերեն և հակառակը,

 

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ

  • Աշխատանքային փորձ տեղական և միջազգային, մասնավորապես եվրոպական, երիտասարդական ծրագրերի իրականացման, համակարգման ոլորտում
  • Ֆոնդահայթայթման հմտություններ և կարողություն,
  • Նորը սովորելու և նոր նախաձեռնություններին աջակցելու կարողություն,
  • Գործընկերների հետ կապեր ստեղծելու և պահպանելու կարողություն,
  • Համակարգման գերազանց ունակություններ,
  • Համակարգչի իմացություն (MS Office: WORD, EXCEL, PP, e-mail, Internet),
  • Հայերենի և անգլերենի գերազանց  և ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ,
  • Պլանավորման ունակություն և ժամանակի կառավարում,
  • Երիտասարդների լայն շրջանակի հետ աշխատելու ունակություն,
  • Բարդ իրավիճակներին արձագանքելու և դրանք կառավարելու կարողություն
  • Ֆասիլիտացիայի և հանրային խոսքի հմտություններ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Այլ պարտականությունների կատարման և արտաժամյա աշխատելու պատրաստակամություն։

 

Աշխատավարձը — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022թ.-ի հունիսի 3—ը՝ դիմումի տեսակն ընտրելով՝ Աշխատանքի ընդունման հայտ, հաստիքի դաշտում ընտրելով «Երիտասարդական ծրագրերի համակարգող» կետը։