
Ենթադրամաշնորհային բիզնես ծրագրերի ընդունման մեկնարկ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ենթադրամաշնորհային ծրագրերի ընդունման մեկնարկը, որը նպատակ ունի աջակցել ԼԳԲՏՔԻ+ անձանց կողմից ղեկավարվող և/կամ նրանց աջակցող փոքր բիզնես նախաձեռնություններին Հայաստանում։ Ծրագիրը միտված է ԼԳԲՏՔԻ+ համայնքների տնտեսական հզորացմանը, ներառմանն ու կայուն զարգացմանը։
Հայտադիմումների ընդունման վերջնժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 6-ը։
Մրցույթի մասին տեղեկատվությանը՝ համապատասխանելիությանը, պահանջվող փաստաթղթերին, դիմելու ընթացակարգին, գնահատման չափանիշներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված Մրցույթի Տեխնիկական Բնութագրում (ToR) և Հայտադիմումում։
Փոքր բիզնես նախաձեռնությունների ենթադրամաշնորհային ծրագրի իրականացում հնարավոր է դարձել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Կցվող փաստաթղթերի ցանկ
- Բյուջե
- ժամանակացույց
- Անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճենը
- Իրավաբանական անձի դեպքում համապատասխան վկայականի և կանոնադրության էլեկտրոնային տարբերակը
Տեխնիկական բնութագրին կարող եք ծանոթանալ այստեղ