ՆՍՀԿ-ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ Ուկրաինայից, Բելառուսից ԵՎ Ռուսաստանից ժամանած միգրանտներին

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն սոցիալական աջակցություն է տրամադրում ուղղված սոցիալապես անապահով, խոցելի խմբերի ներկայացուցիչ միգրանտներին, փախստականներին, ապաստան հայցողներին, տեղահանվածներին, ովքեր Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով և/կամ քաղաքական, ոչ քաղաքական բռնաճնշումներով, հետապնդումներով, տնտեսական դժվարություններով և այլն։ 

Աջակցության շրջանակներում հասանելի են հետևյալ ծառայությունները՝  

1. Իրավաբանական և փաստաբանական աջակցություն․ 

  • Իրավաբանական փաստաթղթերի ձևակերպում, խորհրդատվություն
  • Փաստաբանի ծառայություններ, դատական ներկայացուցչություն։

 2. Ժամանակավոր կացարանի տրամադրում այն անձանց, ովքեր ենթարկվել են 

  • Խարանի ու խտրականության,  
  • Խոշտանգումների,  
  • Բռնության, 
  • Վերոնշյալ և այլ հանգամանքներով պայմանավորված հայտնվել են առանց եկամտի աղբյուրի, ապրուստի միջոցների և կեցության վայրի։ 

 3. Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ

  • Ըստ շահառուի առաջարկի։ 

 4. ՄԻԱՎ-ի կանխարգելման և այլ առողջապահական ծառայություններ 

  • ՄԻԱՎ-ի վերաբերյալ նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն, 
  • ՄԻԱՎ-ի թեստավորում լնդային տրանսուդատի և արյան միջոցով, 
  • Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում, 
  • Պահպանակների և լյուբրիկանտների տրամադրում, 
  • ՍՃՓՎ-ների հետազոտություն և բուժում,
  • Հեպատիտ B, C հետազոտություն,
  • Անհրաժեշտության դեպքում ուղղորդում ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ 

5․ Հոգեբանական աջակցություն

  • խորհրդատվություն

 

Աջակցության ծրագրերին դիմելու համար կարող եք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ՝ աջակցությունների դաշտից ընտրելով անհրաժեշտ ծառայությունը/աջակցությունը։