Մասնակիցների կանչ Վրաստանում միջազգային փոխանակման ծրագրի համար

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է 18-27 տարեկան երիտասարդների՝ մասնակցելու «Հիշենք ապագան» երիտասարդական փոխանակման ծրագրին։ 

«Հիշենք ապագան» ծրագիրը միտված է հնարավորություն ստեղծելու՝ պատմության վերաբերյալ ապագայամետ գաղափարների փոխանակման համար։  

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Գերմանիայի երիտասարդները կփոխանակվեն իրենց անհատական փորձառությամբ, ինչպես նաև կկիսվեն հավաքական հիշողություններով նախորդ սերունդների ժամանակակից վկաների հետ։ 

Ծրագրի նպատակը անցյալն ավելի լավ հասկանալն է՝ ոչ միայն մարդկանց ձայնը լսելի դարձնելու և սեփական երկրում առկա տեսակետները քննարկելու, այլև ապագայամետ մշակութային հիշողությունը խթանելու նպատակով երկխոսություն ծավալելու միջոցով։ 

Ծրագիրը ներառում է ամառային սեմինար-աշխատարան, որի ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Գերմանիայի 28 երիտասարդ (18-24 տարեկան) Վրաստանում 2023թ-ի սեպտեմբերի 10-16-ը հանդիպումներ կունենան ժամանակակից վկաների և Ծրագրի գործընկերների հետ։ Սեմինար-աշխատարանից առաջ և հետո կկազմակերպվեն առցանց հանդիպումներ՝ միջազգային ցանց և կայուն հարաբերություններ կառուցելու նպատակով։ 

Մասնակիցները կքննարկեն Խորհրդային միությունից անկախանալուց հետո Հարավային Կովկասը համախմբող և բաժանող երևույթները, տարբերվող մշակութային հիշողություններն ու դրա տարաբնույթ պատճառները, գոյություն ունեցող նմանություններն ու կապերը, ինչպես նաև այդ ամենի առնչությունը մշակույթի հիշողություն և ավանդույթների եվրոպական փորձառության հետ։ Փորձի փոխանակման ընթացքում անդրադարձ կկատարվի Հարավային Կովկասի պատմության մեջ գենդերային հավասարության, ինչպես նաև անցյալն ընկալելու գործընթացում ժամանակակից լրատվամիջոցների ունեցած դերին։ Կմշակվեն պատերազական և հակամարտության անցյալից դեպի ապագայամետ հիշողություն տանող եղանակներ և ուղիներ։ 

Ճանապարհորդության ծախսերը, սեմինար-աշխատարանի ընթացքում կացությունը և սնունդը ապահովում են կազմակերպիչները։  

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։ 

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ  մինչև 2023թ․ օգոստոսի 10-ը։ 

Հայտադիմումները ընդունվում են միայն անգլերեն, քանի որ մասնակիցների ընտրության հանձնաժողովը բաղկացած է տեղական և միջազգային փորձագետներից։