ԹԻՐԱԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՏՐԱՆՍ ԱԿՏԻՎԻՍՏ, ՄԻԱՎ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՈՒԹՐԻՉԸ

2023թ-ի հուլիսի 5-ին ժամը 14։00-ի սահմաններում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) աութրիչ, տրանս կին ակտիվիստ Ն․Մ․-ն ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու և թեստավորում իրականացնելու նպատակով գտնվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ 

Այդ ընթացքում նրան է մոտեցել է անծանոթ տղամարդ։ Նկատելով ու ճանաչելով տրանս ակտիվիստին՝ տղամարդը  վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և հարվածներ  հասցրել տրանս անձի մարմնի տարբեր հատվածներին պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես  նաև խոչընդոտել է իրականացնել ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում իրականացվող ծառայությունների մատուցումը։ 

Տրանս կինը ահազանգել է ոստիկանություն, և դեպքի վայր ժամանած ոստիկանները անծանոթ անձին բերման են ենթարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժին։ 

Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

ՆՍՀԿ-ի կողմից անձին տրամադրվում է իրավական աջակցություն։ 

  

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խստորեն դատապարտում է շարունակական բռնությունը անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով, ինչպես նաև արհեստական խոչընդոտների ստեղծումը  ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծառայությունների մատուցման ընթացքում։ 

ՆՍՀԿ-ն կոչ է անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել և գործուն քայլեր ձեռնարկել՝ մեղավորին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։