ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՏՐԱՆՍ* ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԵՆԴԵՐԻ ՆՇՈՒՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

2022թ-ի մայիսի 18-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել Ն․Ղ․-ն և հայտնել է, որ 2022թ-ի մարտ ամսին դիմում է ներկայացրել ՀՀ արդարդատության նախարարության (ԱՆ) ՔԿԱԳ մարմին սեռի մասին նշումի փոփոխության թույլտվությունը ստանալու համար, սական երկու ամիս է անցել և  որևէ պատասխան չի ստացել։ Ն․Ղ․-ն գենդերային անցման վիրահատությունը իրականացրել է 2021թ-ին ՀՀ-ում և քանի որ բժիշկը Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) էր ժամանել Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ), ուստի անձին տրամադրվել է ՌԴ բժշկական հաստատության կողմից տրամադրված փաստաթուղթ, որն էլ կցվել է դիմումին։  

ՆՍՀԿ-ն  գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ տեղեկանալու գործի ընթացքի մասին։ ՔԿԱԳ-ից ստացված պատասխանից հայտնի է դարձել, որ դիմել են ՌԴ-ի իրավասու մարմին մասնագիտական կարծիք ստանալու, առ այն, թե արդյո՞ք ներկայացված փաստաթուղթը կարող է հիմք հանդիսանալ անձի ծննդյան ակտային գրանցման մեջ սեռի փոփոխություն կատարելու համար:  

Վերոնշյալ հարցման պատասխանը ստացվել է 6 ամիս անց՝ 2022թ-ի սեպտեմբերին, որում հերքվել է այն փաստը, որ Ն․Ղ․-ն իրականացրել է վիրահատություն ՌԴ բժշկական հաստատությունում։  

Ն․Ղ․-ն սեռափոխության վիրահատություն կատարելու փաստը հաստատելու համար ստիպված է եղել բժշկական հետազոտություն  անցնել ՀՀ բժշկական կենտրոններից մեկում և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ներկայացրել տեղեկանք։ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը դիմում է ուղարկվել մասնագիտական կարծիք ստանալու համար և  ՀՀ առողջապահության նախարարության կողմից նշանակվել է բժիշկ փորձագետ սեռափոխության վիրահատություն կատարելու փաստը հաստատելու համար։ Ն․Ղ․-ն ստիպված է եղել նշանակված փորձագետի մոտ հետազոտություն անցնել։  

Ի վերջո 2023թ-ի փետրվարի 21-ին ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմնի կողմից հաստատվել է անձի դիմումը և տրամադրվել նոր ծննդյան վկայական։ 

 

«Մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետությունում ոլորտը կարգավորող իրավանորմերի բացակայությունը և դրա անհրաժեշտությունը։ Օրենսդրական մեխանիզմերի բացակայության պատճառով շուրջ 9 ամիս խախտվել է անձի մի շարք իրավունքներ։  Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է ներպետական համակարգում գործընթացի իրավական կարգավորման անհրաժեշտությունը»,- նշում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։