ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻԱՎ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
COVID-19 համավարակի բռնկումը և դրանից հետևող ճգնաժամային իրավիճակը ցույց են տվել, որ նման հանգամանքներում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակային ծրագրի թիրախ խմբերը, այդ թվում՝ ՏՍՏ և տրանս* մարդիկ հանդիպում են համաճարակաբանական, սոցիալական, տնտեսական, հոգեբանական և այլ մեծ խնդիրների՝ բախվելով առավել մեծ ռիսկի, խոցելիության, մարդու իրավունքների հաճախակի խախտումների, սոցիալական և տնտեսական մարգինալացման, ինչը նվազեցնում է նրանց հասանելիությունը առողջապահական հիմնական ծառայություններին, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծառայությունները:
Հետևաբար մեծ անհրաժեշտություն կա՝ մեծացնելու ՄԻԱՎ-ի կանխարգելման և առնչվող այլ ծառայությունների հասանելիությունը ՏՍՏ և տրանս* անձանց համար, նվազեցնելու խոչընդոտները, հաստատելու և հետևելու ՄԻԱՎ-ի կանխարգելման ծառայությունների որակի վերահսկման չափանիշներին՝ համաձայն ԱՀԿ սկզբունքներին և միջազգայնորեն ճանաչված գործիքներին։
Այս նպատակով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է ՏՍՏ և տրանս* անձանց տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունների հետազոտություն, ֆոկուս խումբ քննարկումներ, պարզելու, թե որքանով են տրամադրվող ՄԻԱՎ-ի ծառայությունները համապատասխանում շահառուների կարիքներին և առաջնահերթություններին։
Կատարված ուսումնասիրությունների, ֆոկուս-խումբ քննարկումների վերլուծության հիման վրա մշակել են ծառայությունների թարմացված փաթեթներ։
2023թ․-ի մարտի 3-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում շահագրգիռ կողմերի հետ՝ մշակված փաթեթների վերաբերյալ։
Միջոցառումը մեկնարկեց Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի կարողությունների զարգացման համակարգող Ելենա Գերմանի և ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ողջույնի խոսքերով, ովքեր ողջունեցին մասնակիցներին՝ շեշտելով բազմոլորտ համագործակցության կարևորությունը՝ ՏՍՏ և տրանս* անձանց համար ՄԻԱՎ-ի ծառայությունների բարելավման և ՄԻԱՎ-ի առավել արդյունավետ կանխարգելման հարցում։
Այնուհետև, փորձագետ Հմայակ Ավետիսյանը մշակված փաթեթները ներկայացրեց շահագրգիռ կողմերին՝ ՀՀ ԱՆ Գլոբալ Հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի, ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ), ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, ոլորտային միջազգային և տեղական կազմակերպությունների և շահառու խմբերի ներկայացուցիչներին։
Միջոցառումը ամփոփվեց ակտիվ հարցուպատասխաններով ու քննարկումներով համայնքի ներկայացուցիչների և պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև, ովքեր մեծ պատրաստակամություն ու հետաքրքրվածություն հայտնեցին փաթեթների բարելավման ուղղված աշխատանքներում։
Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր Եվրասիական տարածաշրջանային կոնսորցիումի կողմից ֆինանսավորվող «Միասին շարժվելով դեպի որակ և հավասարություն․ բարելավված կայուն ծառայություններ ԱԵԿԱ-ի խոցելի բնակչության համար» ծրագրի շրջանակներում