Երիտասարդական ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի հայտարարություն
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է Երիտասարդական ծրագրերի համակարգողի հաստիքի բաց մրցույթ:
Տևողություն— պայմանագրային
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն
- Կազմակերպել և իրականացնել երիտասարդական ակտիվ խմբերի համար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, միջոցառումներ,
- Կազմակերպել երիատասարդական ակտիվ խմբերի մասնակցությամբ հանրային հանդիպումներ, ֆորումներ, համաժողովներ,
- Համակարգել երիտասարդական ծրագրերի նախագծման և իրականացման աշխատանքներ,
- Կազմակերպել և համակարգել երիտասարդական ծրագրերի ֆոնդահայթաթման գործընթացը,
- Կազմակերպել ծրագրերի արդյունքների հանրային ներկայացման միջոցառումներ,
- Կազմակերպել և իրականացնել երիտասարդների համախմբման և կարողությունների զարգացմանն ուղղված կարիքի գնահատումներ,
- Որպես ՆՍՀԿ թիմի անդամ, ակտիվ կերպով կազմակերպել և մասնակցել կազմակերպության տարբեր հանդիպումներին, միջոցառումներին, նախաձեռնություններին, քննարկումներին՝ ներառյալ կարծիքների հայտնումը, արձագանքումը և ուսուցումը՝ կապված ոլորտի հետ,
- Ապահովել ծրագրի կառավարման գործընթացի նամակագրության, գրավոր թարգմանությունների բարձր որակ՝ հայերենից անգլերեն և հակառակը,
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ
- Աշխատանքային փորձ տեղական և միջազգային, մասնավորապես եվրոպական, երիտասարդական ծրագրերի իրականացման, համակարգման ոլորտում
- Ֆոնդահայթայթման հմտություններ և կարողություն,
- Նորը սովորելու և նոր նախաձեռնություններին աջակցելու կարողություն,
- Գործընկերների հետ կապեր ստեղծելու և պահպանելու կարողություն,
- Համակարգման գերազանց ունակություններ,
- Համակարգչի իմացություն (MS Office: WORD, EXCEL, PP, e-mail, Internet),
- Հայերենի և անգլերենի գերազանց և ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ,
- Պլանավորման ունակություն և ժամանակի կառավարում,
- Երիտասարդների լայն շրջանակի հետ աշխատելու ունակություն,
- Բարդ իրավիճակներին արձագանքելու և դրանք կառավարելու կարողություն
- Ֆասիլիտացիայի և հանրային խոսքի հմտություններ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Այլ պարտականությունների կատարման և արտաժամյա աշխատելու պատրաստակամություն։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022թ.-ի հունիսի 3—ը՝ դիմումի տեսակն ընտրելով՝ Աշխատանքի ընդունման հայտ, հաստիքի դաշտում ընտրելով «Երիտասարդական ծրագրերի համակարգող» կետը։