ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-Ն աշխատանքի է հրավիրում փորձագետների հետևյալ թեմաներով դասընթացներ անցկացնելու նպատակով։

Պաշտոն

  • Մարդու իրավունքների թեմայով փորձագետ,
  • Խարանի և խտրականության թեմայով փորձագետ,
  • Խոշտանգումներից զերծ մնալու թեմայով փորձագետ,
  • Խոսքի ազատություն/սահմանափակումներ թեմայով փորձագետ,
  • Խաղաղ հավաքների ազատության թեմայով փորձագետ,
  • Գենդերային հավասարություն և բազմազանություն թեմաներով փորձագետ։  

 

Տևողությունը  — Պայմանագրային

 

Աշխատանքի նկարագրություն 

 

Պարտականությունները

  • Կազմել դասընթացի մոդուլ,
  • Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
  • Վարել դասընթաց (անհրաժեշտության դեպքում՝ առցանց) մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
  • Հաղորդակցական հմտություններ;
  • Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն;
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Ստեղծագործական ջիղ։

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև մայիսի 25-ը։