
ԴՐՈՓ-ԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ—ն հայտարարում է Դրոփ-ին կենտրոնի համակարգողի թափուր հաստիքի բաց մրցույթ։
Պաշտոն — Դրոփ-ին կենտրոնի համակարգող
Տևողություն — 1 ամիս (փորձնական)` 20 ամիս երկարացման հնարավորությունով
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատավարձը — Պայմանագրային
Աշխատանքի նկարագրություն
Հիմնական պարտականություններ
- Համակարգել դրոփ-ին կետրոնի աշխատանքները;
- Հաշվետվություններ ներկայացնել վերադասին;
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություն;
- Կազմակերպել սեմինար-վարժանքներ, հանդիպում-քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և այլ միջոցառումներ;
- Ստեղծել բովանդակալից հարաբերություններ կենտրոնից օգտվող շահառուների հետ;
- Պահպանել կարգուկանոնը;
- Կատարել այլ հանձնարարականներ՝ ըստ պահանջի:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթությունը ողջունելի է;
- Համակարգչից օգտվելու հմտություններ;
- Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ողջունելի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ;
- Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2022 թ.-ի մարտի 25-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով Դրոփ-ին կենտրոնի համակարգող հաստիքը։