ՖՈԿՈՒՍ ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2022 թ․-ի փետրվարի 22-ին տեղի ունեցավ Գենդերային ինքնության իրավական ճանաչման օրենքի նախագծի և հարակից փաստաթղթերի դիտարկման աշխատանքային խմբի, շահառուների մասնակցությամբ հերթական հանդիպումը ֆոկուս խմբային քննարկման ձևաչափով։

 

Քննարկմանը բացման խոսքվ հանդես եկավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ Վերջինս կարևորեց հանդիպում-քննարկման մասնակիցների ներդրումը նախագծերը արդյունավետ տեսքի բերելու գործում։

 

Տեղական փորձագետ Շուշան Խնկոյանի կողմից ներկայացվեց նախագծերի նպատակը։ Մասնակիցները ծանոթացան օրենքի նախագծով առաջարկվող գենդերի իրավական ճանաչման պահանջներին, ինչպես նաև միջազգային փորձին՝ Նիդեռլանդներ, Դանիա, Իսպանիա, Շոտլանդիա։ Մեկնաբանվեցին նախագծով սահմանվող մի շարք դրույթներ։ Մասնակիցների կողմից հնչեցին տարբեր կարծիքներ այդ դրույթների շուրջ։

 

Ներկայացվեց նշումի փոփոխության համար նախատեսվող լիազոր մարմնի կազմավորման, գործունեության և իրավասությունների հարցը։ Մեկնաբանվեց այլ երկրներում գործող պրակտիկան։

 

Ֆոկուս խմբային քննարկման արդյունքները կօգնեն ազգային և միջազգային փորձագետներին բարելավելու նախագիծը և համախատասխանեցնելու այն Հայաստանում տրանս* համայնքի կարիքներին։