ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի:

 

Պաշտոնը – ծրագրի օգնական

Տևողությունը – պայմանագրային, փորձաշրջանով

Վայրը – Երևան, ՀՀ

 

Աշխատանքի նկարագրություն

Պարտականությունները՝

–      Ադմինիստրատիվ և ընթացիկ աշխատանքների  կազմակերպում ըստ աշխատանքային պլանի և հանձնարարականների,

–       Ծրագրային գործողությունների մասին տեղեկատվության կազմում հայերենով և անգլերենով, տարածում բոլոր հնարավոր միջոցներով՝ սոցիալական ցանցեր, ԶԼՄ-ներ և այլն,

–       ՀԿ-ի աշխատանքների տեխնիկական ապահովում (տրանսպորտի և նյութերի պատվեր, պատճենահանում, տպագրություն, տոմսերի պատվիրում, հանդիպումների կազմակերպում, բանակցություններ և այլն),

–       Հանդիպում քննարկումների, միջոցառումների կազմակերպում, մասնակցություն և արձանագրում/լուսաբանում,

–       Արձանագրությունների և այլ փաստաթղթերի կազմում,

–       Գրությունների, հայտաձևերի և այլ փաստաթղթերի, նյութերի կազմում և թարգմանություն,

–       Արտաքին և ներքին հաղորդակցման ապահովում,

–       Հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթերի կազմում։

 

Պահանջվող հմտություններ և կրթություն

 

–       Բարձրագույն կրթությունը ցանկալի է

–       Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է

–       Համակարգչային հմտությունների տիրապետում՝  MS Office, Internet , E-mail

–       Թարգմանչական հմտությունների տիրապետում

–       Միջոցառումների կազմակերպման հմտություններ

–       Տվյալների վերլուծության ունակություն

–       Թիմում աշխատելու ունակություն

–       Լավ հաղորդակցման ունակություններ

–       Ստեղծագործական ջիղ

 

Աշխատավարձը – Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը – Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ  ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ  մինչև 2021 թ.-ի փետրվարի 4-ը՝ դիմումի տեսակն ընտրելովԱշխատանքի ընդունման հայտ,  Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Ծրագրի օգնական» հաստիքը։