ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում դասընթացավար-փորձագետների ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում արտագնա դասընթաց անցկացնելու նպատակով։

 

Պաշտոնը`

  • Առաջնորդություն և ակտիվիզմ թեմայով փորձագետ,
  • Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները թեմայով փորձագետ։

 

Դասընթացի անցկացման օրերը — Փետրվարի 24-25, 2022 թ

 

Աշխատանքի նկարագրություն 

Պարտականությունները

  • Կազմել 3-ժամյա դասընթացի մոդուլ, որը պետք է ներառի տեսական նյութի ներկայացում և գործնական վարժանքներ,
  • Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
  • Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Կրթություն և աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Հաղորդակցական հմտություններ,
  • Համապատասխան ոլորտում վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Գիտելիքներ, փորձ, հմտություններ և/կամ զգայունություն խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, նրանց հետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Ստեղծագործական ջիղ։

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

Դասընթացի վայրը Արտագնա՝Երևանից դուրս, հավելյալ կտեղեկացվի ընտրված մասնագետներին։

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել  հետևյալ  ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ՝  դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, հաստիքի դաշտում ընտրելով համապատասխան թեմայով փորձագետ տողը, մինչև 2022 թվականի փետրվարի 5։