ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:
Ծրագիր — «ՏՍՏ-ների, ՏԱ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»
Պաշտոն — Մարզային գրասենյակի համակարգող
Տևողություն — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Վայր — Հայաստանի Հանրապետություն՝ ք․ Երևան, Լոռու մարզ ք․ Վանաձոր, Շիրակի մարզ ք․ Գյումրի
Աշխատանքի նկարագրություն
Հիմնական պարտականություններ
- Աջակցել ծրագրի համակարգման աշխատանքներին;
- Աջակցել աութրիչ աշխատանքի կազմակերպմանը և վերահսկմանը;
- Իրականացնել մարզային գրասենյակների աշխատանքների կազմակերպում և վերահսկում;
- Իրականացնել տվյալների բազաների ընթացիկ ստուգումներ և վերլուծություններ;
- Կազմել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր ըստ անհրաժեշտության;
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն;
- Վերադասին տրամադրել աշխատանքի մասին հաշվետվություն համաձայն պահանջների;
- Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ;
- Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել աութրիչ աշխատողների և շահառուների մասնակցություն;
- Սոցիալական ցանցերում և մեդիայում կատարել ծրագրային աշխատանքների լուսաբանում՝ համագործակցելով ՀԿ համակարգողների և հանրային կապերի (PR) մասնագետի հետ;
- Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է;
- Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
- Համակարգչից օգտվելու հմտություններ, MS Office գերազանց իմացություն;
- Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ;
- Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 4-ը՝ Հաստիքի դաշտում ընտրելով «Համակագող_Գյումրի», «Համակարգող_Վանաձոր»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ Առողջապահության նախարարության 2021թ․-ի դեկտեմբերի 1-ի 84-Ն հրամանի համաձայն՝ 2021թ-ի դեկտեմբերի 2-ից աշխատակիցը/ծառայություն մատուցողը պարտավոր է գործատուին/պատվիրատուին ներկայացնել COVID-19-ի պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի թեստավորման պատասխան՝ յուրաքանչյուր 7 օրը մեկ: Պատվաստաման ժամանակավոր հակացուցման դեպքում ներկայացվում է COVID-19-ի թեստավորման պատասխան, բացարձակ հակակցուցման դեպքում՝ համապատասխան բժշկական փաստաթուղթ, իսկ հղիները` հղիության մասին բժշկական փաստաթուղթ։ Նախկինում COVID-19-ով հիվանդացած անձինք (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում) COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ: