ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է համագործակցության լրագրողներին, լրագրողական կազմակերպություններին և լրատվամիջոցներին՝ ԼԳԲՏԻ հիմնահարցերին առնչվող թեմաներով լրագրողական նյութեր պատրաստելու , «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գործունեությունը լուսաբանելու և այլ համագործակցության համար։

 

 

Նյութերը հրապարակվելու են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի՝ www.ngngo.net կայքի այլընտրանքային մեդիա բաժնում և ֆեյսբուքյան էջում։

 

 

Ցանկալի է տվյալ նյութերի հրապարակում և/կամ տարածում  նաև այլ կայքերում ու լրատվամիջոցներում։

 

 

Նյութերը պետք է վերաբերեն մարդու իրավունքներին, հակախտրականությանը, մասնավորապես՝ ԼԳԲՏԻ անձանց խնդիրներին։

 

 

Լրագրողական նյութերը կարող են լինել  տարբեր ձևաչափերով՝ հոդված, պոդքասթ, տեսանյութ, մուլտիմեդիա (լոնգրիդ, վեբդոք և այլն) և լրագրողական ժանրում ընդունելի ցանկացած այլ ժամանակակից ձևաչափով:

 

 

Գնահատման չափանիշներ

Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ  չափանիշներով․

•     Համապատասխանություն հարթակի թեմատիկ ուղվածությանը

•     Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում

•     Օբյեկտիվություն, հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում, լրագրողական էթիկայի կանոնների պահպանում

•     Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում

•     Անդրադարձ զգայուն խնդիրներին և խոցելի խմբերի հիմնահարցերին

•     Նյութի տեխնիկական որակ

•     Զգայական-գեղարվեստական լեզու, կերպարների հուզականություն

•     ԼԳԲՏԻ անձանց կոնկրետ խնդիրների հասցեագրում, բացահայտում, հետևողական լուսաբանում։

Հատուկ ուշադրություն կդարձվի համապատասխան գործիքներին տիրապետելուն՝ նյութերը վիզուալ  առավել  գրավիչ և մատչելի ներկայացնելու համար։

 

 

Հետաքրքրվելու դեպքում խնդրում ենք լրացնել և ուղարկել հետևյալ  ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՝ կից ներկայացնելով ինքնակենսագրականը (CV) և նախկինում ստեղծած լրագրողական նյութերը/նյութերի հղումները։

 

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ-փոստով  կամ զանգահարել  060-37-89-89 հեռախոսահամարով։