ՀԱՂՈՐԴԱՇԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է հաղորդաշարերի մշակման, նկարահանման, սցենարի կազմման աշխատանքի մրցույթ։ 

 

Պաշտոն – Հաղորդաշարերի պատրաստման ծառայություններ իրականացնող 

 

Հաղորդաշարերի թեմաները

— ՍԿԳԻ հիմքով խտրականությունն ու բռնությունները Հայաստանի ՔԿՀ-ներում, բանտերում և այլ իրավապահ հաստատություններում,

— ՍԿԳԻ հիմքով խտրականությունն ու բռնությունները Հայկական բանակում:

 

Հաղորդաշարի տևողությունը – յուրաքանչյուրը 30-40 րոպե

 

Վայրը – Երևան, Հայաստան 

 

 

 Աշխատանքի նկարագրություն 

 

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝ 

— գրել հոլովակի սցենար, 

— մշակել վիդեո-գաղափարներ, 

— իրականացնել հարցում-նկարահանումներ հասարակության շրջանում,

— անհրաժեշտության դեպքում իրականացնել հարցազրույցներ համապատասխան փորձագետների և մասնագետների հետ, 

— պատրաստել անիմացիա, ինֆոգրաֆիկա հոլովակի մի հատվածի կամ ամբողջական հոլովակի համար, 

— իրականացնել նկարահանումներ, 

— անհրաժեշտության դեպքում ընտրել դերասաններին և նրանց գործողությունները համապատասխանեցնել սյուժեին, 

— կազմակերպել մոնտաժը, 

— խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի հոլովակ։ 

 

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ 

 

  • Աշխատանքային փորձ սցենար գրելու, ֆիլմ/հոլովակներ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում։ 
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն, 
  • Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն, 
  • Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն, 
  • Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն, 
  • Հաղորդակցման հմտություններ։ 

 

Աշխատավարձը – Պայմանագրային 

 

Դիմելու ընթացակարգը —  Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։ 

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022 թ.-ի մարտի 14-ը՝ «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը» դաշտում ընտրելով «Հաղորդաշարերի նկարահանման աշխատանքներ իրականացնող մասնագետ»,  «Հաղորդաշարերի սցենարի կազմման մասնագետ», «Հաղորդավար» հաստիքը: Ընդունվում են նաև հայտեր հաղորդաշարերի նկարահանման սրահի տրամադրման համար, որին նույնպես կարող եք դիմել լրացնելով հայտադիմումը՝ ընտրելով «Հաղորդաշարերի նկարահանման սրահի տրամադրում» կետը։