ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

2021 թվականի նոյեմբերի 11-12-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ իրավաբան ուսանողների կարողությունների զարգացման երկօրյա արտագնա դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի միջոցով։

Դասընթացը նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի բուհերում ուսանող իրավաբանների կարողությունները մարդու իրավունքների, խարանի և խտրականության, խոշտանգումների վերաբերյալ։

Բացման խոսքով հանդես եկավ ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց հետաքրքրվածության և մասնակցության համար՝ կարևորելով իրավաբանների դերը խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համատեքստում։  Սերգեյ Գաբրիլեյանը հույս հայտնեց, որ այս դասընթացը կլինի հաջողված համագործակցության սկիզբ ՆՍՀԿ-ի և մասնակից իրավաբանների միջև։

Բացման խոսքից հետո մասնակիցներին ներկայացվեց դասընթացի օրակարգը, մասնակիցների օգնությամբ մշակվեցին կանոններ, որոնց պետք է հետևեն դասընթացի ողջ ընթացքում, ինչպես նաև վեր հանվեցիմ մասնակիցների ակնկալիքները և մտահոգությունները։

Հիմնական մասը մեկնարկեց ՆՍՀԿ իրավաբան, դասընթացավար Շուշան Խնկոյանը, որը ներկայացրեց «Մարդու իրավունքներ

 հասկացությունը» թեման։ Մասնակիցները ծանոթացան մարդու իրավունքների հասկացությանը, մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, հասարակության խոցելի խմբերի՝ մասնավորապես ԼԳԲՏ անձանց, հետ աշխատանքի առանձնահատկություններին։ Հստակ օրինակների և դեպքերի քննարկումների արդյունքում մասնակիցների ամրապնդեցին ստացած գիտելիքները և գործնականում հասկացան, թե ինչպես պետք է պայքարել խարանի և խտրականության դեմ։

Երկրորդ օրը նվիրված էր «ՍԿԳԻ հիմքով խարան և խտրականություն», «Խոշտանգումներ (Ստամբուլյան արձանագրություն)» թեմային։ Մասնակիցները հանգամանորեն ծանոթացան հիմնական հասկացություններին, պետության պարտավորություններին խտրականության դեմ պայքարում, խտրականության տեսակներին, խտրական տերմիններին և դրանց անխտրական համարժեքներին, ներպետական և միջազգային օրենսդրություններին։

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։

Վերապատրաստվող մասնակիցները ստացան նոր գիտելիքներ և հմտություններ խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության կարևորության վերաբերյալ։

Այն նաև հանդիսացավ մասնակից իրավաբանների հետ համագործակցության սկիզբ՝ միավորելու նրանց ջանքերը հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության։ Դասընթացի ավարտից հետո ստեղծվելու է երիտասարդ իրավաբանների բազա, որոնք տվել են իրենց համաձայնությունը աշխատելու հասարակության խոցելի խմբերի ներկայացուցիչների մարդու իրավունքների պատպանության ոլորտում։ Տվյալների բազան մասնակիցների համաձանությամբ նաև կուղարկվի տեղական և միջազգային իրավապաշտպան ՀԿ-ներին հետագա համագրծակցության համար։

Մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։