ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ։

 

Ներկայացվող ենթադրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության, անխտրականության և հավասարության խթանմանը։

 

Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն կազմում է մինչև 400,000 ՀՀ դրամ։

 

Ծրագրի իրականացման տևողությունը՝ 2021թ․-ի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը, ներառյալ հաշվետվության ներկայացումը։

 

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել Հայտադիմումը մինչև 2021 թվականի հոկտեմբերի 5-ը` ծրագրի դաշտում ընտրելով «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» անվանումը կամ ուղարկել համապատասխան փաստաթղթերը [email protected] էլհասցեին՝ նամակի վերնագիրը դաշտում նշելով «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության»։

 

Ովքե՞ր կարող են դիմել՝ տեղական ՀԿ-ները և նախաձեռնող խմբերը, որոնք զբաղվում են ԼԳԲՏԻ հիմնահարցերով, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ, խտրականության դեմ պայքարով և հավասարության ջատագովությամբ։

 

 

Ներբեռնել հայտադիմումը         

 

Ներբեռնել բյուջեն                       

 

Ներբեռնել ԳԱՆՏ-ի աղյուսակը