ԴԱՍԸՆԹԱՑ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին՝  մասնակցելու երկօրյա վերապատրաստման դասընթացին:

 

Նպատակը՝

Զարգացնել ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունները ԼԳԲՏ հիմնահարցերի ճշգրիտ և անաչառ լուսաբանման, ինչպես նաև ատելության խոսքի ճանաչման վերաբերյալ։

 

Տևողությունը՝

Դասընթացը տեղի կունենա 2021թհոկտեմբերի 14-15-ը:

 

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • «Ատելության խոսքն ընդդեմ ազատության խոսքի»
  • «Մեդիագրագիտություն և ԼԳԲՏ հիմնահարցերի անաչառ և ճշգրիտ լուսաբանում»

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն: Դասընթացը կարող է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի հետ հետագա համագործակցության սկիզբ հանդիսանալ։

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։

 

Ինչպե՞ս դիմել

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 30-ը՝ ընտրելով դասընթացի թեման՝ ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում։

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: