«Հո հորս վրա գործ չե՞մ տալու»․երեխան ծեծվել է հոր կողմից

«Ռուսաստանից նոր էինք ընտանիքով տեղափոխվել Հայաստան մշտական բնակության։ Գյուղում էիք ապրում։  14 տարեկան, աչքի ընկնող երեխա էի՝ երկար մազերով, կաշվե  նեղ շալվար հագած,  բրասլետներով, մատանիններով, վզիս տարբեր ցեպեր։ Օրերից մի օր  տուն եկան բարեկամներս, ու զգացի, որ հորեղբորս տղայի  28 տարեկան ընկերը՝ Արամը, անտարբեր չէ  իմ նկատմամբ։ ։ Նույնիսկ առաջարկեց դուրս գալ՝ զբոսնելու․ հրաժարվեցի»,–պատմում է Գարիկը, որն արդեն 23 տարեկան է։ Հիշում է՝  Արամը հետևում էր իրեն, ու մի օր դպրոցից տուն էր վերադառնում, երբ հրավիրեց իրենց տուն՝ սրճելու։ «Հետո առաջարկեց դուրակի խաղալ՝ շորերը հանելու վրա։ Անընդհատ ինձ կրում էր, ես համարյա տկլոր, ինքն էլ հանվեց՝ պատճառաբանելով, որ շոգ է։ Հետո ձեռքս բռնեց տարավ դեպի իրան, ու զբաղվեցինք օրալ սեքսով»,–ասում է Գարիկը։ Հետո ամեն օր Արամը ինչ–որ պատճառով գալիս էր իրենց տուն, ու հարմարեցնում էին մտնել գյուղական զուգարանը։

 

Մինչև չափահաս դառնալը Գարիկը վախենում էր, որ գաղտնիքը կբացվի ու գյուղում «խայտառակ կլիներ»։ «Ասենք ուրիշ տեղ կապրեի, վախենում էի ծնողներիցս, ավելի շուտ կամաչեի, եթե ասեին իրենց տղան գոմիկ ա»,–ասում է Գարիկը։

 

Արտակը 10 տարեկան էր, երբ զգաց, որ իր հասկակակից ուժեղ տղաները իրեն դուր են գալիս։ «Ուզում էի նրանց ողջագուրվել, մի տեսակ սիրահարվել էի տղաներին։ Աղջիկները չէին ձգում»,–պատմում է Արտակը։ Արդեն 13 տարեկանում մայրը նրան «բռնացնում է գարաժում»։ «Բանալին տնից վերցրել էի, ես  ու ինձանից տարիքով 3 տղա սեքսով էինք զբաղված։ Մայրս ավելով, դույլով, ինչ ձեռը ընկավ հարվածեց բոլորիս»,–ասում է Արտակը։ Երկու հոգու նույնիսկ բժշկական միջամտության անհրաժեշտություն եղավ։

 

Արտակը սարսափով է հիշում  նաև հոր ծեծելը։ «Քացու տակ էր գցել ինձ, դանակը վերցրել  էր, որ սպանի, ասում էր՝ ուրախացա, որ տղա ես ծնվել , պարզվում ա աղջիկ ես։ Էդ նույն օրը դուրս եկա տնից, մարմինս կապտուկներ։ Մտածեցի ոստիկանություն դիմեմ, հետո փոշմանեցի՝ հո՞ հորս վրա գործ չեմ տալու»,–ասում է Արտակը։ Մի քանի օր մնաց տատիկի տանը, ընդ որում՝ գաղտնի, որ ծնողները չիմանան, հետո փորձեց կյանքը ինքնուրույն դասավորել։ Հիմա 17 տարեկան է, վարձով է ապրում, աշխատում է։ «Ծնողներիս վերաբերմունքի պատճառով կյանքս փոխվեց, դարձա անտուն, դպրոց չգնացի, չկրթվեցի»,–ասում է զրուցակիցս։  

 

Ըստ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի միջազգային փորձագետ, փաստաբան, իրավաբանական  գիտությունների թեկնածու,  դոցենտ Դավիթ Թումասյանի՝ Հայաստանի Հանրապետությունում առանձին վիճակագրություն չի վարվում, թե ընտանիքում բռնության դեպքերը ինչ հիմքով, ինչ շարժառիթներով կամ ինչ նպատակներով են իրականացվել։ «Նման տեղեկատվություն ունենալու համար անհրաժեշտ կլինի առանձին ուսումնասիրություն իրականացնել, որը կհիմնվի ՀՀ ոստիկանության կամ ՀՀ քննչական կոմիտեում առկա տվյալների վրա։ Իհարկե, չեմ բացառում, որ Հայաստանում նմանատիպ դեպքեր եղել են, երբ երեխայի, մասնավորապես 16-17 տարեկան պատանինների սեռական կողմնորոշումը հիմք է հանդիսացել նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար»,-ասում է Դավիթ Թումասյանը:

 

Փորձագետի խոսքով, միջազգային պրակտիկայում փաստագրված  դեպքեր կան, երբ ծնողները, իմանալով երեխաների մոտ նման հակումների մասին, փորձել են «բուժել»՝ ուղարկելով նույնիսկ սնխչիների մոտ։  «Դեղորայքային միջամտությամբ են փորձել,  կիրառել են հոգեբանական ազդեցություն, ընդհուպ՝ հիպնոս, տարբեր միջոցառումներ են կազմակերպել սեռական այլ հակում ունեցող երեխաների նկատմամբ։  Երբեմն գրանցվել են նաև դաժան ծեծի դեպքեր, արգելել են տնից  դուրս գալ, շփվել շրջապատի, այն ընկերների հետ, որոնք  ունեն նույն վարքագիծը»,–ասում է Դ․Թումասյանը։

 

Զրուցակիցս չի բացառում, որ բռնության նման դեպքեր եղել են նաև Հայաստանում, բայց քանի որ վիճակագրական տվյալներ չկան՝ չի կարող կոնկրետ դեպք կամ թվային ցուցանիշ մեջբերել։  «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ–ի իրավաբան Շուշանիկ Խնկոյանը ցավով արձանագրում է, որ  ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակումների և ոտնահարումների մեծ մասը տեղի է ունեցել ընտանիքներում։ 2020-2021թթ-ի ընթացքում ՀԿ–ի կողմից ընտանեկան բռնությունների շուրջ 33 դեպք է արձանագրվել։ Ոչ բոլոր դեպքերով են հաղորդումներ ներկայացվել։

 

«Երեխաները  բռնությունների  եւ  խտրականությունների զոհ դառանալով իրենց իսկ ամենահարազատ մարդկանց կողմից՝ մնում են անպաշտպան թե՛ իրավական-օրենսդրական, թե՛ հոգեսոցիալական մակարդակում։ Այն իր հետ ծնում է նաև  անառողջ վերասոցիալականացման խնդիր, խթանում է սոցիալական բնույթի, որոշ դեպքերում նաև կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճին»,–ասում է իրավապաշտպանը։ 

 

 «Նաև պետք չէ մոռանալ լատենտայնության մասին՝ հայկական  ընտանիքները նման խնդիրները աշխատում են չբարձրաձայնել և լուծել ներընտանեկան միջավայրում»,– ասում է իրավաբանական գիտությունների դոցենտ Դավիթ Թումասյանը:  Նրա համոզմամբ՝ բռնությունը հարցի լուծում չէ, հարկավոր է մտերմիկ զրույց ունենալ երեխաների հետ։

 

«Ես տնեցիներիցս թաքցրել եմ կողմնորոշումս։ 15 տարեկան եմ, սեռական հարաբերություն եմ ունեցել ինձնից տարիքով մեծ  3 տղամարդու հետ։ Աղջիկների նկատմամբ ոչ մի զգացմունք չունեմ»,–ասում է Արարատի մարզի գյուղերից մեկում ապրող Սասունը։ Երեք տարեկան էր, որ հայրը ամուսնալուծվել է։ «Մայրս ինձ ու քրոջս վերցնելով տեղափոխվեց հորական տուն, այսինքն՝ ապրում ենք տատիկիս ու պապիկիս հետ։ Երևի մերոնք մի բան նկատել էին, գյուղի տղաները մի քանի անգամ փորձել էին տելեգրամով ինձ խոսացնել։ Բայց ավելի ուշիմ էի։ Չբռնվեցի»,–ասում է Սասունը։ Պապը մի քանի օր «տնային կալանք» տվեց։ Սեպտեմբերից Սասունը Երևան է տեղափոխվելու, ուսանող է։ «Վարձով մենակ եմ մնալու։ Ազատ կզգամ ինձ, առանց վախի։ Հիմա ես էդ մարդն եմ, չի լինի փոխել։ Միայն մտավախություն ունեմ բանակից։ Ո՞նց եմ հակումներս թաքցնելու»,–ասում է Սասունը։

 

 «Ինչքան էլ դժվար է հավատալ, որ Հայաստանում 15-16 տարեկան տղաները կարող են հոմոսեքսուալ  հակում ունենալ, բայց 18 տարեկան բանակ զորակոչվող տղաների մոտ ի վերջո նման վարքագիծը բացահայտվում է,–ասում է Դավիթ Թումասյանը։

 

 Բանակում ծառայածները, ըստ փորձագետի՝  կփաստեն, որ  եղել են դեպքեր, երբ նորակոչիկի սեռական հակումների  մասին տեղեկություն էին տարածվում զորամասում անգամ նորակոչիկի գալու հաջորդ օրը, քանի որ նրա շրջապատը՝ համագյուղացիները, համադասարանցիները և այլք, տեղյակ էին մինչև 18 տարեկան լրանալը տվյալ անձի  սեռական կյանքի ու վարքագծի մասին:

 

Փորձագետը,  չբացառելով 16-17 տարեկան պատանիների մի մասի մոտ նույնասեռական հակումների առկայությունը,  նրանց հարազատների կողմից կիրառվող բռնությունները՝ գտնում է, որ լրացուցիչ ուսումնասիրություն է պետք։ «Հարկ է հիշել, որ երեխան մինչև 18 տարեկան յուրաքանչյուր անձն է, որը գտնվում է պետության հատուկ պաշտպանության ներքո։ Բռնության միջոցով երեխայի հիմնահարցերի լուծումն ինքը արդյունավետ չի լինելու, և ցանկացած բռնի ազդեցություն առաջացնելու է հակազդեցություն երեխայի կողմից»,–ասում է Դավիթ Թումասյանը:

 

Ընտանիքում   բռնությունները   կանխարգելելու   նպատակով   2018թ․-ին ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որով պետությունը պարտավորվում է ապահովել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքներ  և օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր։  «Ընտանիքում բռնության դեպքերի նվազման առումով շատ կարևոր է իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքումը, գործի հետագա ընթացի պատշաճ իրականացումը և այլն։ Կարծում եմ գործնական առումով պետությունը դեռ շատ անելիքներ ունի»,–ասում է Շուշանիկ Խնկոյանը։ 

 

 

Խմբ․՝ նյութում բոլոր հերոսների անունները փոխված են իրենց ցանկությամբ։

 

Արմեն Դավթյան

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: